Հիմք ընդունելով Մայիս Թորոսյանի 13.02.2024թ N 1661 դիմումը, ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերը /18.12.2023թ. գմ 7763 և գմ 7761/ հողամասի փաստացի կատարված չափագրությունը, ղեկավարվելով <Ինքնակամ կառուցված շենքների, շինությունների և ինքնակամ զբաղեցրած հողամասերի իրավական կարգավիճակի մասին> 2002թ. դեկտեմբերի 26-ի ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ ա) ենթակետ ու <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 24 կետի պահանջներով, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Աշտարակ համայնք Բյուրական բնակավայրում գտնվող Հրաչ Թորոսյանի ընտանիքին սեփականության իրավունքով հատկացված 0.18 հա հողամասից /ծածկագրեր 02-028-0041-0072 և 02-028-0005-0011/ փաստացի չափագրման արդյունքում ավել օգտագործվող հողամասը նախատեսված չէ այլ նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, այն չի ընդգրկվել ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության, ինչպես նաև հնագիտական պատմամշակույթային հողերի պահպանման գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և չի առաջացնում սերվիտուտ`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ 1. Ճանաչել Մայիս Հրաչի Թորոսյանի /ծնվ 13,05,1967թ/ և Աստղիկ Գարեգինի Թորոսյանի սեփականության իրավունքը Աշտարակ համայնքի Բյուրական բնակավայրում 02-028-0041-0072 և 02-028-0005-0011 կադաստրային ծածկագրերում հատկացված 0.18հա բնակավայրերի բնակելի կառուցապատման նշանակության հողամասից ավել օգտագործվող 0,11429 հա ( ընդհամենը 0,29429 հա) հողամասի նկատմամբ: 2. Քաղաքաշինության և հողաշինության բաժին /Ն. Մուրադյան/ -Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություններ և գրանցումներ: