Հիմք ընդունելով Սիմոն Եսայանցի լիազորված անձ Ավետիս Ավետիսյանի 17.03.2023թ. N 2369՝ կիսակառույց բնակելի տանը և տնամերձ հողամասին հասցե տալու մասին դիմումը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ.
1. Համայնք Աշտարակ Ագարակ բնակավայրում գտնվող կիսակառույց բնակելի տանը և տնամերձ հողամասին /ծածկագիր՝ 02-004-0027-0020, 0.146 հա / տալ 5 համարը և հասցեն համարել`
- Աշտարակ համայնք, Ագարակ բնակավայր, 19-րդ փողոց, կիսակառույց N 5:
2. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /Ս. Թումասյան/
-Հատակագծերում կատարել նշումներ և սույն որոշման մասին տեղյակ պահել համապատասխան մարմիններին: