Հիմք ընդունելով  Աշտարակ համայնքի ավագանու 07.09.2017թ. N 8-Ն որոշումը և համայնքի ղեկավարի 10.11.2017թ. N 327-Ա կարգադրությունը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 3-րդ կետի և  ՀՀ հողային օրենսգրքի 67-70 հոդվածների պահանջներով, հաշվի առնելով այն, որ  Խ. Շահվերդրյանը  24.11.2017թ.  հայտ է ներկայացրել աճուրդային հանձնաժողովին՝ 02-001- 0073-0027 ծածկագրով 792քմ հողամասը ձեռք բերելու համար և համաձայն աճուրդային հանձնաժողովի 11.12.2017թ. N 12 արձանագրության  ճանաչվել  է հաղթող, նկատի ունենալով, որ նշված  հողամասը չի դասվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի շարքին՝ 
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
 
1.Աշտարակ քաղաքի Քասախի կիրճ N19/1 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող /սեփ. վկայական N17112017-02-0050 տրվ. 17.11.2017թ./ 792քմ բնակավայրերի նշանակության այլ հողամասի նկատմամբ Խաչիկ Շահվերդրյանի հետ կնքել հողի առուվաճառքի պայմանագիր:
 2. Հողամասի վաճառքի գինը կազմում է 1881504 /մեկ միլիոն ութ հարյուր ութսունմեկ հազար հինգ հարյուր չորս / ՀՀ դրամ:
3.Շինարարությունը սկսել` հողամասի գործառնական նշանակության փոփոխելու, տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքի, համաձայնեցված նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում:
 4 . Քաղաքաշինության  և հողօգտագործման, ֆինանսատնտեսագիտական բաժիններին /Ա. Մնացականյան, Շ. Վահանյան/:
 - Սույն որոշման 1, 2 ,3 կետերի հանձնարարականներն ընդունել ի գիտություն:
 5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնոմ ստորագրման պահից: