Այսօր: Երկուշաբթի, 28 Հոկտեմբերի 2024թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 227
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 4033-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Աշտարակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, /0232/3-10-26, ashtarakmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 հոկտեմբերի 2024 թվականի N 4033-Ա

23.09.2010Թ. ՍՄ 3277 ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Խաչիկ Ղազարյանի 16.10.2024թ. N 11689 դիմումը` հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրի ժամկետը երկարաձգելու մասին և կառուցապատման իրավունքի տրամադրման 23.09.2010թ. ՍՄ 3277 պայմանագրի 9.1 կետը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.

1.Կողմերի համաձայնությամբ՝ Աշտարակ քաղաքի Վաղարշապատի խճուղի N 15 հասցեում գտնվող /ծածկագիր՝ 02-001-0409-0006/, Խաչիկ Յուրիկի Ղազարյանի կողմից 14.12.2023թ. հողամասի կառուցապատման իրավունքի առուվաճառքի N 7692 պայմանագրով ձեռք բերված /նախկին կառուցապատող՝ Մակար Եղիշի Հովհաննիսյան, կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագիր՝ 23.09.2010թ. ՍՄ 3277/ 1800քմ բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման հողամասի նկատմամբ կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրի ժամկետը երկարաձգել մինչև 2070թ. սեպտեմբերի 23-ը:

 2. Առաջին կետում նշված հողամասի նկատմամբ 23.09.2010թ. ՍՄ 3277 կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրում կատարել տարեկան վճարի փոփոխություն և մեկ տարվա համար վճարը սահմանել 150 000 /մեկ հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ:

3. Քաղաքաշինության և հողաշինության, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժիններին /Ն. Մուրադյան, Ս. Պապյան /

- Սույն որոշման բոլոր կետերի հանձնարարականներն ընդունել ի գիտություն:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝
Գրանցող



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner