Հիմք ընդունելով Գագիկ Սեթոյանի 19.07.2021թ. N 1209 դիմումը, համայնքի ղեկավարի առաջարկությունը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 481 հոդվածի, ՀՀ կառավարության 12.04.2001թ. N286 որոշմամբ հաստատված կարգի 46.2 կետի, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1 կետի 21-րդ ենթակետի դրույթներով, համայնքի ավագանին`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է. 1. Թույլատրել Աշտարակ քաղաքի Երևանյան փողոց, N 1/10 հասցեում գտնվող առևտրի և սպասարկման օբյեկտին կից, 084-029 ծածկագրից 17քմ բնակավայրերի նշանակության ընդհանուր օգտագործման հողամասը առևտրի և սպասարկման օբյեկտի ընդլայնման համար կառուցապատման իրավունքով /առանց մրցույթի/ Գագիկ Հենրիկի Սեթոյանին տրամադրելու 50 /հիսուն/ տարի ժամկետով` տարեկան 20000 /քսան հազար/ ՀՀ դրամ վճարով: |