Առաջարկներ
Աշտարակ քաղաքի Երևանյան և Պ․ Սևակի փողոցների ոռոգման համակարգի նորոգում
ՆՎԵՐ ՍԱՐԳՍՅԱՆ
13 փետրվար 2025
Ծրագրով առաջարկվում է Աշտարակ քաղաքի Երևանյան փողոցում 44, 46, 48, 50, 77, 79, 81, 83, 85 տների, ինչպես նաև Պ․ Սևակի 18, 16, 14, 12, 10, 8, 6, 4, 2 տների հարակից այգիների ոռոգման ջրագծի նորոգում /անցկացում/։ Ծրագրի իրականացումը կնպաստի խմելու ջրի արդյունավետ օգտագործմանը, ինչպես նաև քաղաքի կանաչապատ տարածքների ընդլայնմանը։
111
Կանաչ համայնք և բարեկարգում
Խաղահրապարակների կառուցում
Աննա Տոնյան
12 փետրվար 2025
Ներկայացվում է խմբային առաջարկ՝ «Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցի բազմաբնակարան շենքերի բակերում և Բյուրական բնակավայրում խաղահրապարակների կառուցման և տարածքների բարեկարգման աշխատանքների իրականացում»։ Ծրագրով նախատեսվում է ապահովել ավելի լավ հանգստի և ժամանցի պայմաններ և խթանել երեխաների առողջ զարգացումը համայնքում: Երեխաների խնամքի և հանգստի կազմակերպման համար համայնքում անհրաժեշտ պայմանների ստեղծումը հանդիսանում է գերակա խնդիր: Նախատեսվում է բնակավայրերում տեղադրել խաղային ատրակցիոններ փոքրերի համար, տաղավարներ մեծահասակների համար, նստարաններ, աղբամաններ, լուսավորություն, այն դարձնելով մեծերի ու փոքրերի ամենասիրելի վայրը։ Ծրագիրը նախատեսվում է իրականացնել մասնակցային բյուջետավորման գործընթացի շրջանակներում համայնքի համաֆինանսավորմամբ։
982
Սպորտ
Մաքուր գյուղ՝ ապագայի հիմքը
ԱՆԳԵԼԻՆԱ ՍԱՀԱԿՅԱՆ
10 փետրվար 2025
Ծրագրի նպատակն է բարելավել Ուշի գյուղի էկոլոգիական վիճակը և ապահովել բնակիչների համար մաքուր ու կազմակերպված միջավայր՝ տեղադրելով ժամանակակից աղբամաններ գյուղի տարբեր հատվածներում։ Նախատեսվում է նաև բարձրացնել համայնքի էկոլոգիական գիտակցությունը՝ խթանելով թափոնների ճիշտ տեսակավորումը և վերամշակումը։ Այն նպաստի շրջակա միջավայրի պահպանությանը, կբարձրացնի բնակիչների կենսամակարդակը, կդառնա ավելի մաքուր և առողջ ապագայի հիմք։
178
Բնապահպանություն
Աշտարակ համայնքի Բազմաղբյուր և Ղազարավան բնակավայրերում աղբամանների տեղադրում
ՌՈՒԶԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆ
07 փետրվար 2025
Ներկայացվում է խմբային առաջարկ՝ «Աշտարակ համայնքի Բազմաղբյուր և Ղազարավան բնակավայրերում աղբամանների տեղադրում»։ Ծրագրով առաջարկվում է բարելավել Բազմաղբյուր և Ղազարավան բնակավայրերի աղբահանության և սանիտարական մաքրման գործընթացի կազմակերպման որակը` մասնավորապես համապատասխան վայրերում կատարել աշխատանքներ, դրանք առանձնացնելով ցանկապատով և տեղադրել աղբամաններ։
501
Այլ
Ֆուտբոլի խաղադաշտերի կառուցում
ՀԱՅԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
06 փետրվար 2025
Ներկայացվում է խմբային առաջարկ՝ «Աշտարակ համայնքի Գիտավան ՌՖԷԻ թաղամասում, Արտաշավան և Ոսկեվազ բնակավայրերում ֆուտբոլի խաղադաշտերի կառուցման և տարածքների բարեկարգման աշխատանքների իրականացում»։ Երեխաների և երիտասարդների մարզական միջոցառումների կազմակերպման համար համայնքում անհրաժեշտ պայմաններ ստեղծելը հանդիսանում է գերակա խնդիր, որի լուծման նպատակով իրականացվում են նոր և գոյություն ունեցող մարզադաշտերի ստեղծման, տարածքների բարեկարգման, հիմնանորոգման ու պահպանման աշխատանքներ: Ծրագրով առաջարկվում է Գիտավան ՌՖԷԻ թաղամասում, Արտաշավան և Ոսկեվազ բնակավայրերում ֆուտբոլի խաղադաշտերի կառուցման և տարածքների բարեկարգման աշխատանքների իրականացումը` մասնավորապես տարածքներն առանձնացնել ցանկապատով, համապատասխան վայրերում կատարել կանաչապատման և ասֆալտապատման աշխատանքներ, դրանք առանձնացնելով բազալտե եզրաքարերով։ Ծրագրի իրականացումը շատ կարևոր է համայնքի զարգացման համար, հաշվի առնելով պահանջարկի մեծացումը, շատ նպատակահարմար է համայնքում ունենալ բարեկարգված ֆուտբոլի խաղադաշտեր: Ծրագիրը նախատեսվում է իրականացնել մասնակցային բյուջետավորման գործընթացի շրջանակներում համայնքի համաֆինանսավորմամբ։
1144
Սպորտ
Խաղահրապարակների կառուցում
Մարինե Խուրշուդյան
16 փետրվար 2024
Ներկայացվում է խմբային առաջարկ՝ «Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցի բազմաբնակարան շենքերի բակերում և Արուճ, Կոշ, Նոր Ամանոս և Նոր Եդեսիա բնակավայրերում խաղահրապարակների կառուցման և տարածքների բարեկարգման աշխատանքների իրականացում»։ Ծրագրով նախատեսվում է ապահովել ավելի լավ հանգստի և ժամանցի պայմաններ, խթանել երեխաների առողջ զարգացումը համայնքում: Երեխաների խնամքի և հանգստի կազմակերպման համար համայնքում անհրաժեշտ պայմանների ստեղծումը հանդիսանում է գերակա խնդիր: Նախատեսվում է բնակավայրերում տեղադրել խաղային ատրակցիոններ փոքրերի համար, տաղավարներ մեծահասակների համար, նստարաններ, աղբամաններ, լուսավորություն, այն դարձնելով մեծերի ու փոքրերի ամենասիրելի վայրը։ Ծրագիրը նախատեսվում է իրականացնել մասնակցային բյուջետային գործընթացի շրջանակներում համայնքի համաֆինանսավորմամբ։
1891
Կանաչ համայնք և բարեկարգում
Աշտարակ համայնքի Ուշի և Բազմաղբյուր բնակավայրերում աղբամանների տեղադրում
Մարիետա Հովհաննիսյան
13 փետրվար 2024
Ներկայացվում է խմբային առաջարկ՝ «Աշտարակ համայնքի Ուշի և Բազմաղբյուր բնակավայրերում աղբամանների տեղադրում»։ Ծրագրով առաջարկվում է բարելավել Ուշի և Բազմաղբյուր բնակավայրերի աղբահանության և սանիտարական մաքրման գործընթացի կազմակերպման որակը` մասնավորապես համապատասխան վայրերում կատարել աշխատանքներ, դրանք առանձնացնելով ցանկապատով և տեղադրել աղբամաններ։
940
Այլ
Ֆուտբոլի խաղադաշտերի կառուցում
Նարինե Հարությունյան
13 փետրվար 2024
Ներկայացվում է խմբային առաջարկ՝ «Աշտարակ համայնքի Արագածոտն, Ղազարավան և Ագարակ բնակավայրերում ֆուտբոլի խաղադաշտերի կառուցման և տարածքների բարեկարգման աշխատանքների իրականացում»։ Երեխաների և երիտասարդների մարզական միջոցառումների կազմակերպման համար համայնքում անհրաժեշտ պայմաններ ստեղծելը հանդիսանում է գերակա խնդիր, որի լուծման նպատակով իրականացվում են նոր և գոյություն ունեցող մարզադաշտերի ստեղծման, տարածքների բարեկարգման, հիմնանորոգման ու պահպանման աշխատանքներ: Ծրագրով առաջարկվում է Արագածոտն, Ղազարավան և Ագարակ բնակավայրերում ֆուտբոլի խաղադաշտերի կառուցման և տարածքների բարեկարգման աշխատանքների իրականացումը` մասնավորապես տարածքներն առանձնացնել ցանկապատով, համապատասխան վայրերում կատարել կանաչապատման և ասֆալտապատման աշխատանքներ, դրանք առանձնացնելով բազալտե եզրաքարերով։ Ծրագրի իրականացումը շատ կարևոր է համայնքի զարգացման համար, հաշվի առնելով պահանջարկի մեծացումը, շատ նպատակահարմար է համայնքում ունենալ բարեկարգված ֆուտբոլի խաղադաշտեր: Ծրագիրը նախատեսվում է իրականացնել մասնակցային բյուջետային գործընթացի շրջանակներում համայնքի համաֆինանսավորմամբ։
1786
Սպորտ
Նոր Ամանոս բնակավայրի դաշտամիջյան ճանապարհների բարեկարգում
Արմեն Վարդանյան
13 փետրվար 2024
Առաջարկվում է իրականացնել Աշտարակ համայնքի Նոր Ամանոս բնակավայրի դաշտամիջյան ճանապարհների բարեկարգում, լայնացում և համահարթեցում։ Աշտարակ համայնքի Նոր Ամանոս բնակավայրի 30կմ դաշտամիջյան ճանապարհները չեն բարեկարգվել և չեն հարթեցվել, որի պատճառով սեփականաշնորհված հողամասերի ճանապարհները բնակիչների համար դարձել են դժվար անցանելի, թե գյուղ․ տեխնիկաների համար, թե իրենց սեփական մեքենաների համար: Դրա համար հողերի մեծ մասը չի մշակվում: Դաշտամիջյան ճանապարհների հարթեցումը և բարեկարգումը կնպաստի հողօգտագործողների աշխուժացմանը, ավելի շատ հողատարածքներ կմշակվեն, կավելանա հողօգտագործողների և անասնապահությամբ զբաղվողների թիվը:
907
Կանաչ համայնք և բարեկարգում
«Աշտարակ» երիտասարդական զարգացման կենտրոն
Ռազմիկ Մնացականյան
30 մայիս 2023
Ծրագրի նպատակն է համայնքի զարգացման տեսանկյունից՝ ստեղծել ապահով, ստեղծարար ու աջակցող միջավայր Աշտարակ համայնքի 12-18 տարեկան երիտասարդների ու պատանիների համար՝ նրանց կարիքների ու հետաքրքրությունների, կրթության, անձնային աճի ու զագացման համար, նպատակ ունենալով հասնելու՝ 1. Սոցիալական համախմբվածության։ Խթանելով միասնությունն ու ներառականությունը համայնքում՝ նպաստելով սոցիալական ներառմանն ու հավասար հնարավորությունների ստեղծման երիտասարդության համար։ 2. Մարդկային կապիտալի զարգացում։ Ներդրում անել կրթության և հմտությունների բարելավման մեջ հանուն համայնքի մարդկային կապիտալի զարգացման ու սովորեցնել նրանց գործիքներ համայնքային զարգացմանը խթանելու համար։ Այսինքն շահառուները ծրագրի ընթացքում դառնալու են համայնքի զարգացման երիտասարդ դերակատարներ։ 3. Երիտասարդների ներառում և ակտիվ քաղաքացիություն։ Խթանել երիտասարդների մասնակցությունը որոշումների կայացմանը, ծրագրերի ու նախաձեռնությունների պլանավորմանն ու իրականցմանը, նպաստելով նրանց համայնքապատկանության բարձրացմանն ու համայնքի հանդեպ պատասխանատվության ավելացմանը։ 4. Համայնքային համագործակցություններ և գործընկերություն։ Համագործակցել տեղական ու համայնքային կառույցների, ՀԿ-ների, մասնավոր հատվածի հետ՝ հանուն համայնքի զարգացման։ 5. Համայնքային կայուն զարգացում։ Կիրառել կայուն միջազգային փորձառություններ, ապահովել ու հաստատել երկարաժամկետ գործընկերություններ ու ծրագրային միջոցառումներ, ապահովելով դրական համայնքային զարգացում։ Ծրագրային առաջարկն ամբողջությամբ այստեղ՝
https://docs.google.com/document/d/1RBQFjdlQ4LabIGDXUS7z-f3p9_QvUQjz/edit?usp=sharing&ouid=113142471883478942292&rtpof=true&sd=true
Ծրագրային բյուջեն՝ https://docs.google.com/spreadsheets/d/1wBkzJTQxtAiUUhcWuoXi9Mb5QPoa5DxuAXAxHeGXcO8/edit?usp=sharing
7
Այլ
Աշտարակ քաղաքի երիտասարդական կենտրոնի հիմնում
Վռամ Թորոսյան
30 մայիս 2023
Ծրագրի հիմնական նպատակն է` նպաստել Աշտարակ համայնքի բնակչությանը մատուցվող ծառայությունների պայմանների և որակի բարելավմանը: Աշտարակ քաղաքի երիտասարդական կենտրոնի հիմնումը երիտասարդների նախաձեռնությամբ և Աշտարակի համայնքապետարանի աջակցությամբ իրականություն կդառնա։ Նախաձեռնող երիտասարդների հետ տեղի ունեցած հանդիպումների ժամանակ պարզ է դառնում, որ նախաձեռնությունը կվերածվի հստակ գործողությունների։ Երիտասարդական կենտրոնն անշուշտ, իր դրական ազդեցությունը կունենա համայնքի երիտասարդների ինքնաբացահայտման, զարգացման, քաղաքացիական ակտիվ վարքի ձևավորման վրա։ Վստահ ենք, որ կենտրոնում կազմակերպվելիք կրթական, մշակութային, սպորտային, ինտելեկտուալ, ժամանցային միջոցառումները կնպաստեն համայնքային կյանքի աշխուժացմանը, երիտասարդական ներուժի բացահայտմանն ու զարգացմանը, երիտասարդներին կուղղորդեն համայնքային որոշումների կայացման գործում ակտիվ մասնակցության դրսևորմանը։
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ
. Կրթություն
. Զբաղվածություն
. Ժամանցի կազմակերպում
. Առողջ ապրելակերպի խթանում
. Մասնագիտական կողմնորոշում
Ծրագրից կօգտվեն` բնակավայրի շուրջ 160 պատանի։ Աշտարակ քաղաքի բնակչությունը, թվով` 20 850: Ծրագրի պահանջվող միջոցների չափը կազմել է՝ 8 000 000 (ութ միլիոն) ՀՀ դրամ: Ծրագիրը կիրականացվի մասնակցային բյուջետային գործընթացի շրջանակներում համայնքի ֆինանսավորմամբ։
2
Գիտություն և նորարարություն
Աշտարակի կենտրոնական հրապարակում կտեղադրվի մեծ LED էկրան
Ալինա Խաչատրյան
29 մայիս 2023
Ծրագիրը կիրականացվի մասնակցային բյուջետային գործընթացի շրջանակներում համայնքի ֆինանսավորմամբ, այն կծառայի որպես տեղեկատվության հարթակ։ Էկրանի միջոցով հնարավոր կլինի ինչպես համայնքի բնակիչներին, այնպես էլ համայնք այցելած զբոսաշրջիկներին ծանոթացնել իրականացված ծրագրերին, ուղիղ միացմամբ հեռարձակել ավագանու նիստերը, անցորդներին տեղեկացնել սպասվող միջոցառումների, հանրային քննարկումների մասին և ՏԻՄ գործունեությունը դարձնել առավել թափանցիկ: Ծրագրի արդյունքում հնարավոր կլինի նաև ամռան ամիսներին երիտասարդների և համայնք այցելած զբոսաշրջիկների համար բացօթյա միջավայրում ապահովել համերգային ուրախ երեկոներ, կազմակերպել ֆիլմերի կամ ֆուտբոլային խաղերի դիտումներ։ Ծրագրի պահանջվող միջոցների չափը կազմել է՝ 10 000 000 (տասը միլիոն) ՀՀ դրամ:
1
Այլ
Աշտարակ քաղաքի դեպի կախովի կամուրջ տանող աստիճանների և լուսավորության համակարգի վերանորոգում և տարածքի բարեկարգման աշխատանքների իրականացում
Սաթենիկ Աղումյան
25 մայիս 2023
Ծրագրի հիմնական նպատակն է` Աշտարակ քաղաքի ճարտարապետական տեսքի արդիականացումը, արդյունքում բարեկարգ, հարմարավետ կախովի կամուրջ՝ վերանորոգված աստիճաններով և դեկորատիվ լուսատուներով կհանդիսանա քաղաքի տեսարժան վայր և կնպաստի զբոսաշրջիկների հոսքի ավելացմանը: Աշտարակի կախովի կամուրջը կառուցվել է 1979 թվականին և իրար է կապում Քասախի կիրճի երկու մասերը` զգալիորեն կրճատելով քաղաքի երկու հատվածների միջև եղած հեռավորությունը: Քաղաքի բնակիչների և հյուրերի հանգստի կազմակերպման համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելը հանդիսանում է գերակա խնդիր, որի լուծման նպատակով իրականացվում են նոր և գոյություն ունեցող ենթակառուցվածքների տարածքների բարեկարգման, ու պահպանման աշխատանքներ: Քաղաքին յուրահատուկ տեսք ու թարմություն կտա վերանորոգված կախովի կամուրջը։ Քաղաքի բնակիչները բազմիցս են բարձրացնում այս խնդիրը, հաշվի առնելով պահանջարկի մեծացումը, շատ նպատակահարմար է քաղաքում ունենալ բարեկարգ, ներկայանալի և անվտանգ կամուրջ: Նկատելի արդյունքներ կգրանցվեն նաև տուրիզմի ոլորտում։ Տուրիզմը համարվում է համայնքի զարգացման գերակա ոլորտներից, ծրագրի իրականացման միջնաժամկետ արդյունքում ակնկալում ենք ներգնա և արտագնա տուրիստների թվի ավելացում։ Ծրագրի վերջնական ընտրությունը կատարվել է հանդիպում քննարկումների արդյունքում, որին մասնակցել են քաղաքի բնակիչները և համայնքի ավագանին։ Ծրագրի անմիջական շահառու են հանդիսանում Աշտարակ քաղաքի բնակչությունը, թվով` 20851 (այդ թվում` 8549 կին, 3962 երեխա): Աշտարակ քաղաքի տնտեսությունների թիվը կազմում է` 5213 Աշտարակ քաղաքի վարչական տարածքը կազմում է շուրջ` 15493,47 հա։ Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է բնակավայրի տարածքում առկա առևտրի և ծառայություններ մատուցող կետերի գործունեության ծավալների ավելացում: Ծրագրի պահանջվող միջոցների չափը կազմել է՝ 20 000 000 (քսան միլիոն) ՀՀ դրամ։ Ծրագրի արժեքը կհստակեցվի նախագծա-նախահաշվային աշխատանքները ձեռք բերելուց հետո։ Ծրագիրը կիրականացվի մասնակցային բյուջետային գործընթացի շրջանակներում համայնքի ֆինանսավորմամբ։
45
Կանաչ համայնք և բարեկարգում
Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի 22 և 25Ա հասցեում գտնվող բազմաբնակարան շենքերի բակերում խաղահրապարակի կառուցման, տարածքի բարեկարգման աշխատանքների իրականացում
Սահականուշ Կարապետյան
16 մայիս 2023
Ծրագրի հիմնական նպատակն է` նպաստել Աշտարակ քաղաքի բնակչությանը մատուցվող ծառայությունների պայմանների և որակի բարելավմանը: Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի բազմաբնակարան շենքերի բակերում խաղահրապարակի կառուցման, տարածքների բարեկարգման աշխատանքների իրականացման ծրագրով նախատեսվում է ապահովել ավելի լավ հանգստի պայմաններ և խթանել երեխաների առողջ զարգացումը քաղաքում: Երեխաների խնամքի և հանգստի կազմակերպման համար քաղաքում անհրաժեշտ պայմանների ստեղծումը հանդիսանում է գերակա խնդիր: Ծրագրից կօգտվեն` Աշտարակ քաղաքի բազմաբնակարան շենքերի բնակչությունը, թվով` 540 (այդ թվում` 275 կին, 81 երեխա): Թվով 180 տնտեսությունների կենսամակարդակի բարձրացում: Ծրագրի իրականացումը շատ կարևոր է համայնքի զարգացման համար, Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի 22 և 25Ա հասցեում գտնվող բազմաբնակարան շենքերի բնակիչները բազմիցս են բարձրացնում վերոնշված խնդիրը, հաշվի առնելով պահանջարկի մեծացումը, շատ նպատակահարմար է համայնքում ունենալ բազմաբնակարան շենքերի բակերում բարեկարգված խաղահրապարակներ: Խաղահրապարակի կառուցումը կնպաստի ոչ միայն բնակավայրի կյանքի բարելավմանը, այլ նաև երեխաների ժամանցի կազմակերպման կենտրոնի դեր կունենա 4 բազմաբնակարան շենքերի բնակիչների համար։ Ծրագրի պահանջվող միջոցների չափը կազմել է՝ 10 000 000 (տասը միլիոն) ՀՀ դրամ: Ծրագիրը կիրականացվի մասնակցային բյուջետային գործընթացի շրջանակներում համայնքի ֆինանսավորմամբ։
1
Կանաչ համայնք և բարեկարգում