Այսօր: Երեքշաբթի, 6 Դեկտեմբերի 2022թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 6
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 12
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՍՈՍ ԹՈՒՄԱՍՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Կարապետ Դոբրոյանի 17.05.2022թ. N 2172 և Գնել Մխիթարյանի 27.05.2022թ. N 2370 դիմումները, համայնքի ղեկավարի առաջարկությունը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 481 հոդվածի, ՀՀ կառավարության 12.04.2001թ. N 286 որոշմամբ հաստատված կարգի 46.2 կետի, <<Տեղական ինքնակառավարման մասին>>  օրենքի 18-րդ հոդվածի 1 կետի 21-րդ ենթակետի դրույթներով,  Աշտարակ համայնքի ավագանին`

         Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է.

1. Թույլատրել Աշտարակ քաղաքի Պ. Պռոշյան փողոց, N 9/10 հասցեում գտնվող, 02-001-0177-0027 ծածկագրից 3,1քմ բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասը կառուցապատման իրավունքով /առանց մրցույթի/ Կարապետ Գևորգի Դոբրոյանին տրամադրելու 30 տարի ժամկետով` տարեկան 12000 /տասներկու հազար/ ՀՀ դրամ վճարով:

2. Թույլատրել Աշտարակ քաղաքի Ն. Սիսակյան փողոց, N 14/6 հասցեում գտնվող, 02-001-0865-0032 ծածկագրից 19,48քմ բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասը կառուցապատման իրավունքով /առանց մրցույթի/ Գնել Վարդգեսի Մխիթարյանին տրամադրելու 50 տարի ժամկետով` տարեկան 30000 /երեսուն հազար/ ՀՀ դրամ վճարով:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ


Նախագիծ կազմող ՍՈՍ ԹՈՒՄԱՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2022 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2071
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner