Այսօր: Կիրակի, 3 Մարտի 2024թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 25
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 5
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԳԵՎՈՐԳ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՍՈՒԲՎԵՆՑԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ 2021Թ.-Ի ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետի և ՀՀ կառավարության <<ՀՀ պետական բյուջեից համայնքներին սուբվենցիաների տրամադրման կարգը հաստատելու մասին>> 2006 թվականի նոյեմբերի 16-ի  N 1708-Ն որոշման պահանջներով, համայնքի ավագանին՝

Ո Ր Ո Շ ՈՒ Մ   Է.

 

1. Համաձայնություն տալ ՀՀ պետական բյուջեից նպատակային հատկացումներ` ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիաներ, ստանալու նպատակով Աշտարակ համայնքի կողմից ներկայացված ծրագրային հետևյալ հայտերին`

•Աշտարակ համայնքի թիվ 4 «Հասմիկ» մանկապարտեզ համայնքային ոչ առևտրային կազմակերպության շենքի հիմնանորոգման և բակային տարածքների բարեկարգման աշխատանքների իրականացում,

•Աշտարակ համայնքի նախադպրոցական և արտադպրոցական կրթական հաստատությունների շենքային պայմանների բարելավման և բակային տարածքների բարեկարգման աշխատանքների իրականացում,

•Աշտարակ համայնքի Մուղնի թաղամասում և բազմաբնակարան շենքերի բակերում խաղահրապարակների և հանգստի գոտիների կառուցում և վերականգնում, Կոմիտասի այնվան զբոսայգու բարեկարգում,

•Աշտարակ համայնքի փողոցների, բազմաբնակարան շենքերի բակերի ասֆալտապատման, քայքայված հատվածների փոխարինման աշխատանքների իրականացում,

•Աշտարակ համայնքի բանուկ թաղամասերի լուսավորության նոր համակարգի կառուցման, առկա համակարգի ընդլայնման, վերազինման, արդիականացման աշխատանքների իրականացում։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՐԴԱՆ ՍԱՖԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԵՎՈՐԳ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner