Այսօր: Երեքշաբթի, 29 Նոյեմբերի 2022թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 53
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 10
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՍՈՍ ԹՈՒՄԱՍՅԱՆ

ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՈՍԿԵՎԱԶ, ԱԳԱՐԱԿ, ՓԱՐՊԻ ԵՎ ՆՈՐ ԵՐԶՆԿԱ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 2001թ. օգոստոսի 13-ի N 599որոշմամբ ստեղծված հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի 23.05.2022թ. N 68, N 69, 01.06.2022թ. N 73 և 06.06.2022թ. N 78 դրական եզրակացությունները` Աշտարակ համայնքի Ոսկեվազ բնակավայրի 02-087-0045-0006 ծածկագրով 0,025հա, Ագարակ բնակավայրի 02-004-0207 ծածկագրից 0,7հա, Փարպի բնակավայրից 0,7637հա և Նոր Երզնկա բնակավայրի 07-050-0107-0122 ծածկագրով 0,06հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասերի նպատակային նշանակությունը արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի, բնակավայրերի նշանակության բնակելի և հասարակական կառուցապատման փոփոխելու մասին, ղեկավարվելով ՀՀ կառավարության 29.12.2011թ. N 1918-Ն որոշմամբ հաստատված կարգի 17 կետի և <<Տեղական ինքնակառավարման մասին>>  օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետի պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին`

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է.

1. Հաստատել Աշտարակ համայնքի Ոսկեվազ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, քաղաքացու սեփականություն հանդիսացող 02-087-0045-0006 ծածկագրով 0,025հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասի /կորիզավոր/ նպատակային նշանակությունը բնակավայրերի հողեր նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության փոփոխությունը՝ բնակելի տուն կառուցելու  նպատակով:

 2. Հաստատել Աշտարակ համայնքի Ագարակ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, քաղաքացու սեփականություն հանդիսացող 02-004-0207 ծածկագրով թաղամասից 0,7հա ընդհանուր մակերեսով 0,69418հա գյուղատնտեսական նպատակային նշանակության և0,00582հա ջրային նշանակության հողամասերի նպատակային նշանակությունը արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության,  գյուղատնտեսական արտադրական գործառնական նշանակության փոփոխությունը:

 3. Հաստատել Աշտարակ համայնքի Փարպի բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, քաղաքացու սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական    նպատակային    նշանակության    հողերից   0,7637հա այդ թվում՝ 02-110-0153-0077 ծածկագրով 0,11215հա, 02-110-0153-0076 ծածկագրով 0,12593հա, 02-110-0153-0075 ծածկագրով 0,13956հա, 02-110-0153-0074 ծածկագրով 0,17482հա և 02-110-0153-0073 ծածկագրով 0,21124հա  հողամասերի նպատակային նշանակությունը բնակավայրերի հողեր նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության փոփոխությունը՝  բնակելի տներ կառուցելու նպատակով:

   4. Հաստատել Աշտարակ համայնքի Նոր Երզնկա բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, քաղաքացու սեփականություն հանդիսացող 07-050-0107-0122 ծածկագրով 0,06հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասի /հնդավոր/ նպատակային նշանակությունը բնակավայրերի հողեր նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության փոփոխությունը՝ բնակելի տուն կառուցելու  նպատակով:

  5. 1, 2, 3, 4 կետերում նշված փոփոխությունները սահմանված կարգով ներառել համայնքի հողերի հաշվառման տարեկան հաշվեկշռում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ


Նախագիծ կազմող ՍՈՍ ԹՈՒՄԱՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2022 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2071
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner