Այսօր: Երեքշաբթի, 6 Դեկտեմբերի 2022թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 8
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 19
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՍՈՍ ԹՈՒՄԱՍՅԱՆ

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՇԵՆՔ - ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով <<ՍՄԱՐԹ ԱԳՐՈ ՍՈԼՈՒՇԸՆՍ>> ՓԲԸ-ի տնօրեն Աշոտ Գրիգորյանի 31.08.2022թ. N 4232 և N 4233, Արման Մխիթարյանի 23.08.2022թ. N 4060 և Զարուհի Սաֆրազբեկյանի 02.09.2022թ. N 4300՝ գյուղատնտեսական արտադրական շենք-շինությունների կառուցման հայտերը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ կետի և <<Տեղական ինքնակառավարման մասին>>  օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին՝

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է.

   1. Հավանություն տալ Աշտարակ համայնքի Արագածոտն բնակավայրի 02-017-0140-0147 ծածկագրով, <<ՍՄԱՐԹ ԱԳՐՈ ՍՈԼՈՒՇԸՆՍ>> ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող 4,94517հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողի նպատակային նշանակությունը արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության, իսկ գործառնական նշանակությունը` արդյունաբերական օբյեկտների /մրգերի և բանջարեղենի մշակում և պահածոյացում/ փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:

    2. Հավանություն տալ Աշտարակ համայնքի Արագածոտն բնակավայրի 02-017-0140-0148 ծածկագրով, <<ՍՄԱՐԹ ԱԳՐՈ ՍՈԼՈՒՇԸՆՍ>> ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող 2,56919հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի նպատակային նշանակությունը ջրային հողեր նպատակային նշանակության՝ /ոռոգման նպատակով ջրավազանների կառուցման համար/ փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:

    3. Հավանություն տալ Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի 02-001-0600-0005 ծածկագրով, Արման Տիգրանի Մխիթարյանին սեփականության իրավունքով պատկանող 0,2495հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողի նպատակային նշանակությունը արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության, իսկ գործառնական նշանակությունը` արդյունաբերական օբյեկտների /մրգերի և բանջարեղենի մշակում և պահածոյացում/ փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:

4. Հավանություն տալ Աշտարակ համայնքի Օշական բնակավայրի 02-113-0278-0110 ծածկագրով, Զարուհի Վաղարշակի Սաֆրազբեկյանին սեփականության իրավունքով պատկանող 6,015հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասից 0,60944հա հողամասի /այլ հողատեսք/ նպատակային նշանակությունը արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության, իսկ գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական /անասնաշենքի կառուցման համար/ փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՇԱՆԹ ՎԱՀԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող ՍՈՍ ԹՈՒՄԱՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2022 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2071
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner