Հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 2009թ. դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի N102 դրական եզրակացությունը` Գոհար Կարապետյանի սեփականությունը հանդիսացող Աշտարակ քաղաքի Աշտարակ տեղամասում գտնվող, 02-001-0859-0473 ծածկագրով 1,97հա գյուղատնտեսական նշանակության հողամասից 0,0338հա հողամասի նպատակային նշանակությունը բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման փոփոխելու մասին, ղեկավարվելով ՀՀ կառավարության 29.12.2011թ. N 1920-Նորոշման հավելվածի 72-րդ կետի, ՀՀ հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 8/1 կետի, <Տեղական ինքնակառավարման մասին> ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 27-րդ կետի պահանջներով, համայնքի ավագանին`
ՈՐՈՇՈՒՄ Է. 1.Հաստատել Աշտարակ քաղաքի գլխավոր հատակագծի փոփոխությունը և <Աշտարակ> տեղամասում գտնվող, 02-001-0859-0473 ծածկագրով, Գոհար Կարապետյանի սեփականությունը հանդիսացող 0,0338հա գյուղատնտեսական նշանակության հողամասի նպատակային նշանակությունը համարել փոփոխված որպես բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման:
2. Ի գիտություն ընդունել, որ փոփոխվող հողամասի կադաստրային արժեքների տարբերությունն ենթակա է վճարման համայնքի բյուջե:
|