Ընդառաջելով <Վարազդատ Աղամալյանի անվան պարարվեստի ստուդիա> մշակութային հասարակական կազմակերպության նախագահ Ժենյա Աղամալյանի 07.02.2018թ.-ի` Աշտարակի պարարվեստի դպրոց-ստուդիայի զբաղեցրած շենքում պարարվեստի մասնագիտական կրթություն և գեղագիտական դաստիարակություն իրականացնելու խնդրանքին, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի կետ 21-ի պահանջներով, համայնքի ավագանին՝
ՈՐՈՇՈՒՄ Է. 1. Աշտարակի պարարվեստի դպրոց-ստուդիայի զբաղեցրած տարածքը օգտագործման նպատակով, մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը, հանձնել <Վարազդատ Աղամալյանի անվան պարարվեստի ստուդիա> մշակութային հասարակական կազմակերպությանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018թ.-ի ապրիլի 1-ից: |