Հիմք ընդունելով <<Երիտասարդական ավանգարդ>> հանրային շահերի աջակցման ՀԿ-ի նախագահ Ս. Մատինյանի 30.04.2020թ. թիվ 550 և <<Արմտումար>> կրթական-ստեղծագործական ՀԿ-ի նախագահ Տ. Գրիգորյանի 26.06.2020թ. թիվ 708 գրությունները, ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 42-րդ մասի պահանջներով, համայնքի ավագանին`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է. 1. Համաձայնություն տալ Աշտարակի համայնքապետարանի վարչական շենքի երրորդ հարկից 1 /մեկ/ սենյակ 20քմ մակերեսով, մինչև 20.12.2020թ. <<Երիտասարդական ավանգարդ>> հանրային շահերի աջակցման ՀԿ-ին անհատույց օգտագործման տրամադրելու համայնքի ղեկավարի առաջարկությանը:
2. Համաձայնություն տալ Աշտարակի թիվ 1 <<Մանուշակ>> մանկապարտեզ ՀՈԱԿ-ի շենքից 3 սենյակ, անորոշ ժամկետով <<Արմտումար>> կրթական-ստեղծագործական ՀԿ-ին անհատույց օգտագործման տրամադրելու համայնքի ղեկավարի առաջարկությանը:
3.Սույն որոշումից բխող հետագա ակտերի ընդունումը վերապահել Աշտարակ համայնքի ղեկավարին:
|