Այսօր: Երեքշաբթի, 6 Դեկտեմբերի 2022թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 2
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 12
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՍՈՍ ԹՈՒՄԱՍՅԱՆ

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Էլինա Շահումյանի 12.08.2022թ. N 3918, Ժենիկ Նիկողոսյանի լիազորված անձ Վահան Սարգսյանի 31.08.2022թ. N 4221, Մարիամ Ոսկանյանի 02.09.2022թ. N 4286 և Մանգասար Մինասյանի 02.09.2022թ. N 4293 դիմումները, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 48-րդ և 66-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության կառավարության 26.05.2016թ. N 550-Ն որոշման, <<Տեղական ինքնակառավարման մասին>>  օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին`

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է.

1. Աշտարակ համայնքի Անտառուտ բնակավայրի 02-010-0109-0019 ծածկագրով, համայնքային սեփականություն հանդիսացող 0,2հա գյուղատնտեսական նշանակության /արոտավայր/ հողամասը գնման նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքով /կադաստրային արժեքով/ օտարել հողամասի վարձակալ Ժենիկ Միսակի Նիկողոսյանին:

2. Աշտարակ համայնքի Օհանավան բնակավայր, 3-րդ փողոց, N 21/1 հասցեում գտնվող, 02-112-0009-0172 ծածկագրով, համայնքային սեփականություն հանդիսացող 210,2քմ բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասը ուղղակի վաճառքով /կադաստրային արժեքով/ օտարել կից ընդլայնվող 02-112-0009-0014 ծածկագրով, Օհանավան բնակավայր, 3-րդ փողոց, N 21 հասցեում գտնվող կառուցապատված բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասի սեփականատեր Էլինա Սամվելի Շահումյանին:

3. Աշտարակ համայնքի Օհանավան բնակավայրի 02-112-0159-0003 և 02-112-0141-0066 ծածկագրերով, համայնքային սեփականություն հանդիսացող 24,59998հա ընդհանուր մակերեսով գյուղատնտեսական նշանակության /վարելահող, արոտավայր/ հողամասերը գնման նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքով /կադաստրային արժեքով/ օտարել հողամասերի վարձակալ Մարիամ Հոկտեմբերիկի Ոսկանյանին:

4. Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի վարչական տարածքում գտնվող, 02-001-0443-0001 ծածկագրից, համայնքային սեփականություն հանդիսացող 0,089հա գյուղատնտեսական նշանակության հողամասը /պտ. կորիզավոր/ ուղղակի վաճառքով /կադաստրային արժեքով/ օտարել կից ընդլայնվող 02-001-0443-0037 և 02-001-0443-0096 ծածկագրերով գյուղատնտեսական նշանակության հողամասերի սեփականատեր Մանգասար Արմենի Մինասյանին:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՇԱՆԹ ՎԱՀԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող ՍՈՍ ԹՈՒՄԱՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2022 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2071
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner