Այսօր: Երեքշաբթի, 29 Նոյեմբերի 2022թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 48
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 8
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Լեյլա Էլոյանի 19.06.2020թ. N 718՝ գյուղ. նշանակության հողամասում ինքնակամ կառուցված հասարակական նշանակության շինությունների օրինականացման մասին դիմումը, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու լիազորված անձ Անդրանիկ Առաքելյանի 20.10.2021թ. N 1893, Արտյոմ Բարսեղյանի 27.10.2021թ. N 1934, Չուբար Զարգարյանի 19.01.2022թ. N 124, <<ՍԱՆ ԱԳՐՈ>> ՓԲԸ-ի տնօրեն Վլադիմիր Հարությունյանի 02.02.2022թ. N 313 և <<ԲԱՐԻ ԱՐԵՎ>> ՍՊԸ-ի տնօրեն Հարություն Սականյանի 02.02.2022թ. N 312` հողամասերի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին դիմումները, ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18 հոդվածի 1-ին մասի 29 կետի, ՀՀ կառավարության 18.05.2006թ. N 912-Ն և 29.12.2011թ. N 1920-Ն որոշումների պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին՝

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է.

1. Հավանություն տալ Աշտարակ քաղաքի Արայի տեղամասի 02-001-0777-0139 ծածկագրում գտնվող, Լեյլա Հարությունի Էլոյանին սեփականության իրավունքով պատկանող 0,1951հա գյուղատնտեսական նշանակության վարելահողում ինքնակամ հասարակական նշանակության շինություններով զբաղեցված և շինությունների պահպանման և սպասարկման համար անհրաժեշտ 1951քմ հողամասի նպատակային նշանակությունը բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:

 2. Հավանություն տալ Աշտարակ քաղաքի Արայի տեղամասի 02-001-0135-0165 ծածկագրով, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն սեփականության իրավունքով պատկանող 1,62հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասից /արոտավայր/ 0,25հա հողամասի նպատակային նշանակությունը հատուկ պահպանվող տարածքների հողեր նպատակային նշանակության՝ պատմական և մշակութային գործառնական նշանակության /եկեղեցի կառուցելու համար/ փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:

    3. Հավանություն տալ Աշտարակ քաղաքի Աշտարակ տեղամասի 02-001-0353-0031 ծածկագրով, Արտյոմ և Աշոտ Բարսեղյաններին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող 0,13858հա մակերեսով հողամասի /0,06461հա – վարելահող և 0,07397հա – գյուղատնտեսական արտադրական օբյեկտների/ նպատակային նշանակությունը բնակավայրերի նպատակային նշանակության՝ հասարակական կառուցապատման գործառնական նշանակության /առևտրի և սպասարկման օբյեկտ կառուցելու համար/ փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:

 4. Հավանություն տալ Աշտարակ քաղաքի Արայի տեղամասի 02-001-0849-0008 ծածկագրով, Չուբար Արտյոմի Զարգարյանին սեփականության իրավունքով պատկանող 0,15հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի /այլ հողատեսք/ նպատակային նշանակությունը բնակավայրերի նպատակային նշանակության՝ հասարակական կառուցապատման գործառնական նշանակության /բենզալցակայան կառուցելու համար/ փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:

5. Հավանություն տալ Աշտարակ համայնքի Կարբի բնակավայրի 02-058-0202-0091 ծածկագրով, <<ՍԱՆ ԱԳՐՈ>> ՓԲԸ–ին սեփականության իրավունքով պատկանող 1,7567հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասից /0,0587հա – արոտավայր և 1,698հա – խոտհարք/ 0,25հա հողամասի նպատակային նշանակությունը ջրային հողեր նպատակային նշանակության /ոռոգման ջրավազան և պոմպակայան կառուցելու համար/ փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:

6. Հավանություն տալ Աշտարակ համայնքի Արագածոտն բնակավայրի 02-017-0139-0034 ծածկագրով, <<ԲԱՐԻ ԱՐԵՎ>> ՍՊԸ–ին սեփականության իրավունքով պատկանող 4,15072հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի /արոտավայր/ նպատակային նշանակությունը էներգետիկայի, կապի, տրանսպորտի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտնեի հողեր նպատակային նշանակության, էներգետիկալի հողեր գործառնական նշանակության /արևային էլեկտրակայան կառուցելու համար/ փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ


Նախագիծ կազմող ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2022 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2071
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner