Այսօր: Երեքշաբթի, 6 Դեկտեմբերի 2022թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 11
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՍՈՍ ԹՈՒՄԱՍՅԱՆ

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Լիդա Գրիգորյանի 01.04.2022թ. N 1308 դիմումը՝ 27.03.2003թ. ԼՄ-01 վարձակալության պայմանագրով վարձակալված 2.4680 հա գյուղատնտեսական նշանակության հողամասի սահմանների և մակերեսի ճշտում կատարելու և այն ուղղակի վաճառքով իրեն օտարելու մասին, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 07.09.2006թ. N 1398-Ն որոշմամբ Աշտարակ համայնքին հանձնված կադաստրային քարտեզներն ու հողամասի փաստացի կատարված չափագրությունը, հաշվի առնելով այն փաստը, որ առանց վարձակալած հողամասի գծային չափերի ոչ էական փոփոխության 2.4580հա հողամասը չի ընդգրկված ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում և ըստ համայնքի հողային հաշվեկշռի հանդիսանում է գյուղատնտեսական նշանակության արոտ 854-002-ից ծածկագրից, ղեկավարվելով ՀՀ կառավարության 29.04.2021թ. <<Կադաստրային քարտեզներում հայտնաբերված սխալների ուղղման հրահանգը սահմանելու մասին>> N 698-Ն որոշման, ՀՀ հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 3-րդ կետի, 66-րդ հոդվածի և  <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ  կետի պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին՝

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է.

1.Համաձայնություն տալ՝ համայնքային սեփականություն հանդիսացող 854-002 ծածկագրից Լիդա Գրիգորյանին վարձակալության տրված գյուղատնտեսական նշանակության հողամասի սահմաններն ու մակերեսը ճշտելու, գործառնական նշանակությունը համայնքի հողային հաշվեկշռին համապատասխանեցնելու և 2.4580հա գյուղատնտեսական նշանակության արոտը ուղղակի վաճառքով, տվյալ պահին գործող հողամասի կադաստրային արժեքով հողամասի վարձակալին օտարելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ


Նախագիծ կազմող ՍՈՍ ԹՈՒՄԱՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2022 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2071
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner