Այսօր: Երեքշաբթի, 29 Նոյեմբերի 2022թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 57
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 12
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՍՈՍ ԹՈՒՄԱՍՅԱՆ

ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հասմիկ Հաննա Դիկրանի լիազորված անձ Կրեկուար Պաննայի 03.06.2022թ. N 2544 և Տիգրան Առուստամյանի լիազորված անձ Տարոն Շահումյանի 15.06.2022թ. N 2759 հողամասերի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին դիմումները, ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>>  օրենքի 18 հոդվածի 1-ին մասի 29 կետի, ՀՀ կառավարության 29.12.2011թ. N 1918-Ն և N 1920-Ն որոշումների պահանջներով,  Աշտարակ համայնքի ավագանին՝

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է.

   1. Հավանություն տալ Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի 02-001-0440-0092 ծածկագրով, Հասմիկ Դիկրանի Հաննային սեփականության իրավունքով պատկանող 0,0629հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության արոտավայրի նպատակային նշանակությունը բնակավայրերի նպատակային նշանակության՝ բնակելի կառուցապատման գործառնական նշանակության /բնակելի տուն կառուցելու համար/ փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:

     2. Հավանություն տալ Աշտարակ համայնքի Անտառուտ բնակավայրի 02-010-0111-0112 ծածկագրով, Տիգրան Արմենի Առուստամյանին սեփականության իրավունքով պատկանող 0,3432հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասից 0,09282հա հողամասի /0,03281հա – արոտավայր և 0,06001հա – վարելահող/ նպատակային նշանակությունը բնակավայրերի նպատակային նշանակության՝ բնակելի կառուցապատման գործառնական նշանակության /բնակելի նշանակության շենք-շինություններ կառուցելու համար/ փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:

   3. Հավանություն տալ Աշտարակ համայնքի Օհանավան բնակավայրի 02-112-0144-0021 ծածկագրից, համայնքային սեփականություն հանդիսացող 1,57153հա   արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության, ընդերքօգտագործման գործառնական նշանակության հողամասի նպատակային նշանակությունը գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքի փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:

   4. Հավանություն տալ Աշտարակ համայնքի Փարպի բնակավայրի 02-110-0126-0385 ծածկագրով, համայնքային սեփականություն հանդիսացող 4,32687հա   արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության, ընդերքօգտագործման գործառնական նշանակության հողամասի նպատակային նշանակությունը գյուղատնտեսական նշանակության արոտավայրի փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:

5. Հավանություն տալ Աշտարակ համայնքի Ոսկեհատ բնակավայրի 02-086-0111-0050 ծածկագրից, համայնքային սեփականություն հանդիսացող 10,17267հա գյուղատնտեսական նշանակության արոտավայրի նպատակային նշանակությունը արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության, ընդերքօգտագործման գործառնական նշանակության փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ


Նախագիծ կազմող ՍՈՍ ԹՈՒՄԱՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2022 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2071
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner