Աշխատանքային անհրաժեշտությունից ելնելով, 2017թ-ի բյուջեի առկա ֆինանսական միջոցները համամասնորեն բաշխելու, ինչպես նաև ծախսային մասն արդյունավետ կազմակերպելու նպատակով, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> ՀՀ օրենքի 16/3 և <Բյուջետային համակարգի մասին> ՀՀ օրենքի 32/5 հոդվածների պահանջներով, համայնքի ավագանին` 1. Հավանություն տալ Աշտարակ քաղաքի 2017թ-ի տարեկան բյուջեի եկամտային մասի նախագծի առաջարկությանըª համաձայն հատված 1-ի: 2. Հավանություն տալ Աշտարակ քաղաքի 2017թ-ի տարեկան բյուջեի ծախսային մասի նախագծի առաջարկությանըª համաձայն բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման, համաձայն հատված 2-ի: 3. Հավանություն տալ Աշտարակ քաղաքի 2017թ-ի տարեկան բյուջեի ծախսային մասի նախագծի առաջարկությանըª համաձայն բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման, համաձայն հատված 3-ի: 4. Հավանություն տալ Աշտարակ քաղաքի 2017թ-ի տարեկան բյուջեի տարեվերջի հավելուրդին կամ դեֆիցիտին (պակասուրդին), համաձայն հատված 4-ի: 5. Հավանություն տալ Աշտարակ քաղաքի տարեկան բյուջեի տարեվերջի հավելուրդի օգտագործման ուղղություներին կամ դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանասավորման աղբյուրներին ª համաձայն հատված 5-ի: 6. Հավանություն տալ Աշտարակ քաղաքի 2017թ-ի տարեկան բյուջեի ծախսային մասի նախա•ծի առաջարկությանըª համաձայն բյուջետային ծախսերի գործառնական և տնտեսագիտական դասակարգման, համաձայն հատված 6-ի: 7.<Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին> ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` ա) թույլատրել համայնքի ղեկավարին համայնքի բյուջեի կատարման ընթացքում կատարելու վերաբաշխումներ ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման ծախսերի նախատեսված հոդվածների միջև, բ) սահմանել, որ փոփոխությունների հանրագումարը բյուջետային տարվա ընթացքում չի կարող գերազանցել հաստատված չափաքանակների 15 %-ը: /հազ.դրամ/
վարչական ֆոնդային Ընդ. բյուջե բյուջե
Եկամտային մաս 465940.6 0 465940.6
Ծախսային մաս 465940.6 6000.0 471940.6
Դեֆիցիտ 0 -6000 - 6000.0
Պահուստային ֆոնդ 23500 0 23500
|