Հիմք ընդունելով <ՌԵՅՆԲՈՈՒ> ՍՊԸ-ի տնօրեն Կարեն Բեյբությանի 15.06.2018թ N665 դիմումը և համայնքի ղեկավարի առաջարկությունը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 481 հոդվածի, ՀՀ կառավարության 12.04.2001թ. N286 որոշմամբ հաստատված կարգի 46.2 կետի, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետի դրույթներով, համայնքի ավագանին
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է. 1.Թույլատրել Երևանյան փողոցի N96/1 հասցեում գտնվող ավտոգազալցաճնշակայանի անվտանգությունն ապահովելու նպատակով պարսպի կառուցման համար կառուցապատման իրավունքով /առանց մրցույթի/ <ՌԵՅՆԲՈՈՒ> ՍՊԸ-ին ԱԳԼՃԿ-ի տարածքին կից 44քմ հողատարածքը տրամադրելու 20 տարի ժամկետով` տարեկան 44000 ՀՀ դրամ վճարով: |