Այսօր: Երեքշաբթի, 6 Դեկտեմբերի 2022թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 3
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 3
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՇԱՆԹ ՎԱՀԱՆՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆ ՄԱՐԶԻ ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով  <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և <<Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին>> օրենքի 32-րդ հոդվածի  5-րդ մասի պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին`

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է. 

1.Հաստատել Աշտարակ համայնքի 2022 թվականի տարեկան բյուջեն`

                                                                                                         /հազ. դրամ/

                                                      Վարչական բյուջե          Ֆոնդային բյուջե     Ընդամենը

Եկամտային մաս                      2457674.0                      899210.0                      3356884.0

Ծախսային մաս                     2460674.0                      988253.0                  3448927.0

Դեֆիցիտ                             - 3000.0                         - 89043.0                  - 92043.0        

           Պահուստային ֆոնդ              135000.0                        0                             135000.0

 

2. Հաստատել Աշտարակ համայնքի 2022թ.-ի տարեկան բյուջեի եկամտային մասը` համաձայն հավելված  1-ի: 

3. Հաստատել Աշտարակ համայնքի 2022թ.-ի տարեկան բյուջեի ծախսային մասը` համաձայն բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման, համաձայն հավելված  2-ի:

4. Հաստատել Աշտարակ համայնքի 2022թ.-ի տարեկան բյուջեի ծախսային մասը` համաձայն բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման, համաձայն հավելված  3-ի:

5. Հաստատել Աշտարակ համայնքի 2022թ.-ի տարեկան բյուջեի տարեվերջի հավելուրդը կամ դեֆիցիտը (պակասուրդին), համաձայն հավելված  4-ի:

6. Հաստատել Աշտարակ համայնքի տարեկան բյուջեի տարեվերջի հավելուրդի օգտագործման ուղղությունները կամ դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանասավորման աղբյուրները` համաձայն հավելված   5-ի:

7. Հաստատել Աշտարակ համայնքի 2022թ.-ի տարեկան բյուջեի ծախսային մասը` համաձայն բյուջետային ծախսերի գործառնական և տնտեսագիտական  դասակարգման, համաձայն  հավելված   6-ի:

8. Թույլատրել համայնքի ղեկավարին համայնքի բյուջեի կատարման ընթացքում կատարելու վերաբաշխումներ ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման ծախսերի նախատեսված հոդվածների  միջև:

9. Սահմանել, որ փոփոխությունների հանրագումարը բյուջետային տարվա ընթացքում չի կարող գերազանցել հաստատված չափաքանակների 15 %-ը:

 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ


Նախագիծ կազմող ՇԱՆԹ ՎԱՀԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(521.00 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2022 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2071
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner