Այսօր: Կիրակի, 3 Մարտի 2024թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 29
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 12
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Արմեն Արսենյանի 15.02.2021թ. N 207 և Անահիտ Ղուկասյանի 19.03.2021թ. N 425՝ գյուղ. նշանակության հողամասերի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին դիմումները, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2011թ. N 1920-Ն որոշման պահանջներով, համայնքի ավագանին՝

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է.

1. Հավանություն տալ Արայի տեղամասի 02-001-0135-0166 ծածկագրով, Արմեն Աշոտի Արսենյանին սեփականության իրավունքով պատկանող 0,15հա  մակերեսով գյուղատնտեսական նշանակության արոտավայրի նպատակային նշանակությունը բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման /բազիլիկ եկեղեցի կառուցելու համար/ փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:

2. Հավանություն տալ Աշտարակ տեղամասի 02-001-0596-0024 ծածկագրով, Անահիտ Վազգենի Ղուկասյանին սեփականության իրավունքով պատկանող 0,572հա  մակերեսով գյուղատնտեսական նշանակության /արոտավայր/ հողամասից 0,0149հա հողամասի նպատակային նշանակությունը բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման /բնակելի տուն կառուցելու համար/ փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՐԴԱՆ ՍԱՖԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner