Այսօր: Երեքշաբթի, 6 Դեկտեմբերի 2022թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 6
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 13
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՍՈՍ ԹՈՒՄԱՍՅԱՆ

ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

    Հիմք ընդունելով Կառլեն Նավասարդյանի 04.03.2022թ. N 757 և Արտակ Նավասարդյանի 04.03.2022թ. N 758՝ գյուղ. նշանակության հողամասերում ինքնակամ կառուցված հասարակական նշանակության շինությունների օրինականացման մասին դիմումները, <<ՀԱՄՄԻ>>, <<ՄՈՀԱՄԵԴ ՋԱՍԵՄ>> և <<ՊԱՐՊԻ ՀԻԼԼ 1>> ՍՊ ընկերությունների լիազորված անձ Նարեկ Սահակյանի 09.03.2022թ. N 850, 851 և 852, Անահիտ Մաիլյանի 10.02.2022թ. N 421, Դերենիկ Գրիգորյանի 17.02.2022թ. N 503, Սեյրան Մարգարյանի 18.02.2022թ. N 517, Ճէմիլ Անթուանի 28.03.2022թ. N 1183, Բաուլ Կարբոյանի լիազորված անձ Կարեն Սարգսյանի 28.03.2022թ. N 1184 և Բենյամին Գալսստյանի 30.03.2022թ. N 1236` հողամասերի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին դիմումները, ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>>  օրենքի 18 հոդվածի 1-ին մասի 29 կետի, ՀՀ կառավարության 18.05.2006թ.  N 912-Ն, 29.12.2011թ. N 1918-Ն և N 1920-Ն որոշումների պահանջներով,  Աշտարակ համայնքի ավագանին՝

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է.

1. Հավանություն տալ Աշտարակ համայնքի Բազմաղբյուր բնակավայրի 02-024-0144-0005 ծածկագրով, Անահիտ Գարեգինի Մաիլյանին սեփականության իրավունքով պատկանող 0,18622հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասից /վարելահող/ 0,017հա հողամասի նպատակային նշանակությունը բնակավայրերի նպատակային նշանակության՝ բնակելի կառուցապատման գործառնական նշանակության /բնակելի տուն կառուցելու համար/ փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:

     2. Հավանություն տալ Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի 02-001-0850-0075 ծածկագրով, Դերենիկ Հովհաննեսի Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող 0,2հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասից /արոտավայր/ 0,04738հա հողամասի նպատակային նշանակությունը բնակավայրերի նպատակային նշանակության՝ բնակելի կառուցապատման գործառնական նշանակության /բնակելի տուն կառուցելու համար/ փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:

    3. Հավանություն տալ Աշտարակ համայնքի Նոր Երզնկա բնակավայրի 07-050-0107-0122 ծածկագրով, Սեյրան Վրեժի Մարգարյանին սեփականության իրավունքով պատկանող 0,06հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի /պտղատու այգի/ նպատակային նշանակությունը բնակավայրերի նպատակային նշանակության՝ բնակելի կառուցապատման գործառնական նշանակության /բնակելի տուն կառուցելու համար/ փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:

  4. Հավանություն տալ Աշտարակ քաղաքի Մուղնի թաղամասի 02-001-0351-0044 ծածկագրում գտնվող, Կառլեն Ալեքսանի Նավասարդյանին սեփականության իրավունքով պատկանող 0,2567հա գյուղատնտեսական նշանակության վարելահողում ինքնակամ հասարակական նշանակության շինություններով զբաղեցված և շինությունների պահպանման և սպասարկման համար անհրաժեշտ 0,02311հա հողամասի նպատակային նշանակությունը բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:

    5. Հավանություն տալ Աշտարակ քաղաքի Մուղնի թաղամասի 02-001-0351-0043 ծածկագրում գտնվող, Արտակ Ալեքսանի Նավասարդյանին և համասեփականատերերին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող 0,2644հա գյուղատնտեսական նշանակության վարելահողում ինքնակամ հասարակական նշանակության շինություններով զբաղեցված և շինությունների պահպանման և սպասարկման համար անհրաժեշտ 0,02644հա հողամասի նպատակային նշանակությունը բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:

   6. Հավանություն տալ Աշտարակ համայնքի Օշական բնակավայրի 02-113-0276-0121 ծածկագրով, <<ՀԱՄՄԻ>> ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող 0,2հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասից /վարելահող, արոտավայր/ 0,07հա հողամասի նպատակային նշանակությունը բնակավայրերի նպատակային նշանակության՝ բնակելի կառուցապատման գործառնական նշանակության /բնակելի տուն կառուցելու համար/ փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:

   7. Հավանություն տալ Աշտարակ համայնքի Ղազարավան բնակավայրի 02-068-0418-0073 ծածկագրով, <<ՄՈՀԱՄԵԴ ՋԱՍԵՄ>> ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող 0,2հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասից /վարելահող, այլ հողատեսք/ 0,06հա հողամասի նպատակային նշանակությունը բնակավայրերի նպատակային նշանակության՝ բնակելի կառուցապատման գործառնական նշանակության /բնակելի տուն կառուցելու համար/ փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:

   8. Հավանություն տալ Աշտարակ համայնքի Ղազարավան բնակավայրի 02-068-0420-0005 ծածկագրով, <ՊԱՐՊԻ ՀԻԼԼ 1> ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող 0,25հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասից /վարելահող/ 0,05004հա հողամասի նպատակային նշանակությունը բնակավայրերի նպատակային նշանակության՝ բնակելի կառուցապատման գործառնական նշանակության /ինքնակամ բնակելի տունը օրինականացնելու համար/ փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:

    9. Հավանություն տալ Աշտարակ համայնքի Նոր Երզնկա բնակավայրի 07-050-0107-0118 ծածկագրով, Բաուլ Նուբարի Կարբոյանին սեփականության իրավունքով պատկանող 0,35հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասից /արոտավայր/ 0,075հա հողամասի նպատակային նշանակությունը բնակավայրերի նպատակային նշանակության՝ բնակելի կառուցապատման գործառնական նշանակության /բնակելի տուն կառուցելու համար/ փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:

    10. Հավանություն տալ Աշտարակ համայնքի Նոր Երզնկա բնակավայրի 07-050-0107-0119 ծածկագրով, Ճէմիլ Թոքաթլի Անթուանիին սեփականության իրավունքով պատկանող 0,35հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասից /արոտավայր/ 0,075հա հողամասի նպատակային նշանակությունը բնակավայրերի նպատակային նշանակության՝ բնակելի կառուցապատման գործառնական նշանակության /բնակելի տուն կառուցելու համար/ փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:

      11. Հավանություն տալ Աշտարակ քաղաքի Արայի տեղամասի 02-001-0777-0133 ծածկագրով, Բենյամին Վոլոդյայի Գալստյանին և Համեստ Արամայիսի Գագիկյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող 0,1131հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասից /վարելահող/ 0,05177հա հողամասի նպատակային նշանակությունը բնակավայրերի նպատակային նշանակության՝ հասարակական կառուցապատման գործառնական նշանակության /հանգստի գոտի կազմակերպելու համար/ փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ


Նախագիծ կազմող ՍՈՍ ԹՈՒՄԱՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2022 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2071
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner