Այսօր: Երեքշաբթի, 6 Դեկտեմբերի 2022թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 5
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 9
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՍՈՍ ԹՈՒՄԱՍՅԱՆ

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Լիդա Գրիգորյանի 01.04.2022թ. N 1310 դիմումը՝ 04.08.2003թ. ԼՄ-05 վարձակալության պայմանագրով վարձակալված 8250 քմ մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասիսահմանների և մակերեսի ճշտում կատարելու և այն ուղղակի վաճառքով իրեն օտարելու մասին, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 07.09.2006թ. N 1398-Ն որոշմամբ  Աշտարակ համայնքին հանձնված կադաստրային քարտեզներն ու հողամասի փաստացի կատարված չափագրությունը, հաշվի առնելով այն փաստը, որ առանց վարձակալած հողամասի գծային չափերի ոչ էական փոփոխության 7995 քմ հողամասը չի ընդգրկված ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում և ըստ համայնքի հողային հաշվեկշռի հանդիսանում է գյուղատնտեսական նշանակության այլ հողամաս 692-041-ից ծածկագրից,  ղեկավարվելով ՀՀ կառավարության 29.04.2021թ. <<Կադաստրային քարտեզներում հայտնաբերված սխալների ուղղման հրահանգը սահմանելու մասին>> N 698-Ն որոշման, ՀՀ հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 3-րդ կետի, 66-րդ հոդվածի, <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետի պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին՝

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է.

1.Համաձայնություն տալ՝ համայնքային սեփականություն հանդիսացող 692-041-ից ծածկագրից, Լիդա Գրիգորյանին վարձակալության տրված գյուղատնտեսական նշանակության հողամասի սահմաններն ու մակերեսը ճշտելու, գործառնական նշանակությունը համայնքի հողային հաշվեկշռին համապատասխանեցնելու և 7995 քմ  գյուղատնտեսական նշանակության այլ հողամասը ուղղակի վաճառքով տվյալ պահին գործող հողամասի կադաստրային արժեքով հողամասի վարձակալին օտարելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ


Նախագիծ կազմող ՍՈՍ ԹՈՒՄԱՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2022 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2071
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner