Այսօր: Կիրակի, 3 Մարտի 2024թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 253
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 11
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՈՐՈՇ ՀՈՂԱՄԱՍԵՐ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ /ԱՌԱՆՑ ՄՐՑՈՒՅԹԻ/ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Խաչիկ Ասատրյանի 07.09.2020թ. N 1230 և Մերի Մովսիսյանի 15.07.2020թ. N 858 դիմումները, համայնքի ղեկավարի առաջարկությունները, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 481 հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 12.04.2001թ. N286 որոշմամբ հաստատված կարգի 46.2 կետի, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1 կետի 21-րդ ենթակետի դրույթներով, Աշտարակ համայնքի գլխավոր հատակագծին համապատասխան, համայնքի ավագանին`

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է.

1.Թույլատրել Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոց N 18/10 հասցեում գտնվող, Խաչիկ Ասատրյանին կառուցապատման իրավունքով տրամադրված հողամասի ընդլայնման նպատակով նրան կից 106-001 ծածկագրից 7,2քմ բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասը կառուցապատման իրավունքով /առանց մրցույթի/ մինչև 18.03.2041թ.՝ տարեկան 7200 /յոթ հազար երկու հարյուր/ ՀՀ դրամ վճարով տրամադրելու Խաչիկ Ասատրյանին:

 2.Թույլատրել Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոց, N 13 շենքի հարևանությամբ գտնվող, 178-012 ծածկագրով 20քմ բնակավայրերի նշանակության հողամասը ավտոտնակ կառուցելու համար կառուցապատման իրավունքով /առանց մրցույթի/ Մերի Մովսիսյանին տրամադրելու 50 տարի ժամկետով` տարեկան 30 000 /երեսուն հազար/ ՀՀ դրամ վճարով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ


Նախագիծ կազմող ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner