Այսօր: Երեքշաբթի, 29 Նոյեմբերի 2022թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 57
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 3
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՇԱՆԹ ՎԱՀԱՆՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ /ՀՏԶՀ/ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ /ՍՆՏԶ/ ԼՖ ԾՐԱԳՐԻ ԲԱՂԱԴՐԻՉ 2-ԻՆ ԱՇՏԱՐԱԿ ԽՈՇՈՐԱՑՎԱԾ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով <<Տեղական  ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջներով, Աշտարակ  համայնքի ավագանին`

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է.

 

1.Համաձայնություն տալ Հայաստանի Տարածքային Զարգացման Հիմնադրամի /ՀՏԶՀ/ կողմից իրականացվող Սոցիալական Ներդրումների և Տեղական Զարգացման /ՍՆՏԶ/ ԼՖ ծրագրի բաղադրիչ 2-ին Աշտարակ խոշորացված  համայնքի մասնակցելուն՝  Աշտարակ խոշորացված  համայնքի կոմունալ ծառայությունների բարելավման ծրագրով:

2. Համաձայնություն տալ  ՀՏԶՀ  ՍՆՏԶ  ԼՖ ծրագրին բաղադրիչ 2-ին մասնակցելու նպատակով նախաձեռնող և աշխատանքային խմբեր /անդամներով/  ձևավորելուն՝ համաձայն հավելված 1-ի և հավելված 2-ի:

3. Առաջարկի հաստատման դեպքում կատարել 5% ներդրում՝ ՍՆՏԶ ԼՖ Ծրագրի պահանջներին համապատասխան:

4. Ծրագրի իրականացման դեպքում վերականգնված ենթակառուցվածքի շահագործման և պահպանման անհրաժեշտ ծախսերը ներառել համայնքի բյուջեում:

5. Հանձնարարել համայնքապետարանին պատրաստել և ՀՏԶՀ-ին ներկայացնել համապատասխան առաջարկ՝ Ծրագրին մասնակցելու վերաբերյալ:

6. Վերականգնված ենթակառուցվածքը չօտարել, չսեփականացնել կամ չօգտագործել այլ նպատակներով ծրագրի ավարտից հետո 15 տարվա ընթացքում:

7. Լիազորել նախաձեռնող խմբի անդամներին՝ Սոցիալական Ներդրումների և Տարածքային Զարգացման Ծրագրի բաղադրիչ 2-ի առաջարկը ներկայացնել ՀՏԶՀ-ին: 

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը  հաջորդող օրվանից:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ


Նախագիծ կազմող ՇԱՆԹ ՎԱՀԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(745.30 Կբ) Հավելվածներ
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2022 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2071
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner