Հիմք ընդունելով Ռուբիկ Գրիգորյանի և Արտավազդ Աբրահամյանի դիմումները, համայնքի ղեկավարի առաջարկությունը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 481 հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 12.04.2001թ. N286 որոշմամբ հաստատված կարգի 46.2 կետի, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1 կետի 21-րդ ենթակետի դրույթներով, Աշտարակ համայնքի գլխավոր հատակագծին համապատասխան, համայնքի ավագանին`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է.
1.Թույլատրել Աշտարակ քաղաքի Նարեկացու փողոցում գտնվող, 859-039 ծածկագրից 7,48քմ բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասը առևտրի տաղավար տեղադրելու համար կառուցապատման իրավունքով /առանց մրցույթի/ Ռուբիկ Գրիգորյանին տրամադրելու 10 տարի ժամկետով` տարեկան 10 000 /տաս հազար/ ՀՀ դրամ վճարով:
2. Թույլատրել Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցում գտնվող, 843-001-ից ծածկագրից 12քմ բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասը ավտոտնակի ընդլայնման համար կառուցապատման իրավունքով /առանց մրցույթի/ Արտավազդ Աբրահամյանին տրամադրելու 19 տարի ժամկետով` տարեկան 5 000 /հինգ հազար/ ՀՀ դրամ վճարով:
|