Հիմք ընդունելով Արաքսյա Այվազյանի լիազորված անձ Վահե Հարությունյանի 05.10.2018թ. N 1152 դիմումը, ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 8/1 կետի, <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 29-րդ կետի և ՀՀ կառավարության 29.12.2011թ. N1920-Ն որոշման պահանջներով համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է. 1.Հավանություն տալ Աշտարակ քաղաքի 02-001-0001-0094 ծածկագրով, Արաքսյա Այվազյանին սեփականության իրավունքով պատկանող 0,0472հա գյուղատնտեսական նշանակության հողամասի /խաղողի այգի/ նպատակային նշանակությունը բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը: |