Հիմք ընդունելով Երվանդ Հովհաննիսյանի 14.12.2017թ. N1581 դիմումը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66 հոդվածի, ՀՀ կառավարության 26.05.2016թ. N550-Ն որոշման և <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետի դրույթներով, Աշտարակ համայնքի գլխավոր հատակագծին համապատասխան, համայնքի ավագանին`
ՈՐՈՇՈՒՄ Է. 1. Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոց N80 հասցեին կից 14,8քմ բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման հողամասը ուղղակի վաճառքով /կադաստրային գնով/ օտարել հողամասին կից հասարակական նշանակության օբյեկտի սեփականատեր Երվանդ Հովհաննիսյանին: |