Հիմք ընդունելով Արտյոմ Բարսեղյանի 23.07.2020թ. N 903, Նելլի Գյուրջիյանի 08.07.2020թ. N 826, Սարգիս Ատոմյանի 14.05.2020թ. N 514 և N 515՝ գյուղ. նշանակության հողամասերում գյուղատնտեսական արտադրական շենք-շինությունների կառուցման հայտերը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7 հոդվածի 8-րդ կետի 3) ենթակետի և <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18 հոդվածի 1-ին մասի 29 կետի պահանջներով, համայնքի ավագանին`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է. 1. Հավանություն տալ Աշտարակ տեղամասի 02-001-0353-0017 ծածկագրով, Արտյոմ և Աշոտ Ռաֆիկի Բարսեղյաններին սեփականության իրավունքով պատկանող 0,0768հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի /վարելահող/ նպատակային նշանակությունը արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության, իսկ գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական /սառնարանային պահպանության տնտեսության կառուցման համար/ փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:
2. Հավանություն տալ Աշտարակ տեղամասի 02-001-0747-0001 ծածկագրով, Նելլի Վլադիմիրի Գյուրջիյանին սեփականության իրավունքով պատկանող 0,5285հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի /հնդավոր և խաղող/ նպատակային նշանակությունը արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության, իսկ գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական /գյուղատնտեսական մթերք վերամշակող տնտեսության կառուցման համար/ փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:
3. Հավանություն տալ Աշտարակ տեղամասի 02-001-0596-0081 ծածկագրով, Սարգիս Գևորգի Ատոմյանին սեփականության իրավունքով պատկանող 0,6621հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասից /խաղողի այգի/ 0,06203հա հողամասի նպատակային նշանակությունը արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության, իսկ գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական /գյուղատնտեսական մթերք վերամշակող տնտեսության կառուցման համար /փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:
4. Հավանություն տալ Աշտարակ տեղամասի 02-001-0596-0079 ծածկագրով, Սարգիս Գևորգի Ատոմյանին սեփականության իրավունքով պատկանող 0,3736հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասից /խաղողի այգի, կորիզավոր և վարելահող/ 0,03378հա հողամասի նպատակային նշանակությունը արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության, իսկ գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական /գյուղատնտեսական մթերք վերամշակող տնտեսության կառուցման համար/ փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:
|