Նկատի ունենալով այն հանգամանքը, որ ՀՀ կառավարության 07.09.2006թ. N1398-Ն որոշմամբ համայնքին հանձնված 516-003 ծածկագրից 0,040927հա գյուղատնտեսական նշանակության հողամասը փոխանցվել է որպես ֆիզիկական անձի սեփականություն, սակայն իրականում վերը նշված հողատարածքը հանդիսանում է համայնքային սեփականություն, ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 67-70, <Տեղական ինքնակառավարման մասին> ՀՀ օրենքի 18 հոդվածի 21 կետի պահանջներով և հիմք ընդունելով ՀՀԿԱԱԳԿՊԿ-ի նախագահի 01.06.2010թ. N 186-Ն հրամանով հաստատված կադաստրային հատակագծերում և քարտեզներում հայտնաբերված սխալների ուղղման հրահանգը, համայնքի ավագանին `
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է. 1. Համայնքի վարչական տարածքում գտնվող, 516-013 ծածկագրով 0,040927հա գյուղատնտեսական նշանակության IV կարգի վարելահողը ճանաչել համայնքային սեփականություն և հավանություն տալ աճուրդ-վաճառքով օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը, մեկնարկային գինը՝ կադաստրային արժեքի 100%-ը: |