Այսօր: Երեքշաբթի, 6 Դեկտեմբերի 2022թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 3
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 2
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՇԱՆԹ ՎԱՀԱՆՅԱՆ

ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԸ, ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿՆ ՈՒ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի կետ  28-ի, <<Նվազագույն աշխատավարձի մասին>> ՀՀ օրենքի, <<Կուտակային կենսաթոշակների մասին>> ՀՀ օրենքի  պահանջներով,  Աշտարակ համայնքի ավագանին՝ 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է.

 

1.Հաստատել Աշտարակի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատակիցների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը /կցվում է հավելված՝ 1-31/:

2.ՀՈԱԿ-ներում 1974 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված աշխատողների համար  նվազագույն աշխատավարձ սահմանել 91275 ՀՀ դրամ:

3. Համայնքային ոչ առևտրային այն կազմակերպություններում, որտեղ նախորդ տարի առկա է եղել հաստիքացուցակով սահմանված հաշվապահի հաստիք, աշխատակիցները շարունակելու են իրենց գործունեությունը մինչև 2022 թվականի մարտի 1-ը՝ հիմք ընդունելով  2021թ. սահմանված դրույքաչափերը: 

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման հաջորդող օրվանից և տարածվում է 2022 թվականի փետրվարի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա:

 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ


Նախագիծ կազմող ՇԱՆԹ ՎԱՀԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(233.50 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2022 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2071
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner