Այսօր: Երեքշաբթի, 29 Նոյեմբերի 2022թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 48
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 5
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՍԱՄՎԵԼ ՍԱՀԱԿՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՄԻՆՉԵՎ 1000 ԳԼՈՒԽ ԽՈՇՈՐ ԵՂՋԵՐԱՎՈՐ ԿԵՆԴԱՆՈՒ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՆԱՍՆԱՊԱՀԱԿԱՆ ՖԵՐՄԱՅԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԵՐԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ «ՄԻԼՔԻԶ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՎԱՃԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին»  օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 3-րդ կետով, 66-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված պահանջներով, հիմք ընդունելով «Միլքիզ» ՍՊ ընկերության՝ ի դեմս տնօրեն Սեդրակ Աշոտի Մկրտչյանի (ՀՀ անձնագիր՝ AU0366957, տրված՝ 23.07.2021 թ., 003-ի կողմից) դիմումը և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, Աշտարակ համայնքի ավագանին՝ 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է.

 

1.Տալ համաձայնություն «Միլքիզ» ՍՊ ընկերության ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքում մինչև 1000 գլուխ խոշոր եղջերավոր կենդանու համար նախատեսված անասնապահական ֆերմայի կառուցման ներդրումային ծրագրին:

2.Տալ համաձայնություն ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի վարչական տարածքում գտնվող՝ համայնքային սեփականություն հանդիսացող 19.9999 հա (կադաստրային ծածկագիր՝ 02-017-0167-0109) գյուղատնտեսական հողեր նպատակային նշանակության վարելահող և արոտավայր հողատեսքերը, կադաստրային արժեքի 100 տոկոսի չափով, ուղղակի վաճառքով, օտարել «Միլքիզ» ՍՊ ընկերության (պետական գրանցման համար՝ 53.110.1068772, գրանցված՝ 11.04.2019թ.,ՀՎՀՀ՝ 05548302):

3. Տալ համաձայնություն ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի վարչական տարածքում գտնվող՝ համայնքային սեփականություն հանդիսացող 4.6445 հա (կադաստրային ծածկագիր՝ 02-017-0167-0110) գյուղատնտեսական հողեր նպատակային նշանակության վարելահող և արոտավայր հողատեսքերը, կադաստրային արժեքի 100 տոկոսի չափով, ուղղակի վաճառքով, օտարել «Միլքիզ» ՍՊ ընկերության (պետական գրանցման համար՝ 53.110.1068772, գրանցված՝ 11.04.2019թ., ՀՎՀՀ՝ 05548302):

4.Առաջարկել համայնքի ղեկավարին՝ սույն որոշումը ներկայացնել ՀՀ կառավարության քննարկմանը և հաստատմանը:

 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ


Նախագիծ կազմող ՍԱՄՎԵԼ ՍԱՀԱԿՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2022 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2071
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner