Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66 հոդվածի, ՀՀ կառավարության 26.05.2016թ. N550-Ն որոշման և <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետի դրույթներով, Աշտարակ համայնքի գլխավոր հատակագծին համապատասխան, համայնքի ավագանին`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է. 1. Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոց N 26/1 հասցեում գտնվող 13,75քմ բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման հողամասը ուղղակի վաճառքով /կադաստրային գնով/, կից հասարակական նշանակության օբյեկտի /Տիգրան Մեծի փողոց N 26/ ընդլայնման նպատակով օտարել վերը նշված օբյեկտի սեփականատեր Մեսրոպ Տոնոյանին: |