Այսօր: Երեքշաբթի, 29 Նոյեմբերի 2022թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 57
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 12
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՍՈՍ ԹՈՒՄԱՍՅԱՆ

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Արտաշես Վարդանյանի 17.03.2022թ. N 980, Վահագն Խաչատրյանի 30.03.2022թ. N 1246, Թամարա Սարգսյանի 01.04.2022թ. N 1306, Արմեն Ադիբեկյանի 01.04.2022թ.  N 1307 և <<ԱԳՐՈՒՆՎԵՍՏ>> ՍՊԸ-ի լիազորված անձ Դավիթ Ալեքսանյանի 01.04.2022թ. N 1312, 1313 և 1314 դիմումները, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66 հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 26.05.2016թ. N 550-Ն որոշման, <<Տեղական ինքնակառավարման մասին>>  օրենքի 18 հոդվածի 1-ին մասի 21 կետի պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին`

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է.

1. Աշտարակ համայնքի Ղազարավան բնակավայրի 02-068-0414-0025 ծածկագրով, համայնքային սեփականություն հանդիսացող 0,02021հա գյուղատնտեսական նշանակության /այլ հողատեսք/ հողամասը ուղղակի վաճառքով /կադաստրային արժեքով/ օտարել կից ընդլայնվող 02-068-0414-0006 և 02-068-0414-0007 ծածկագրերով գյուղատնտեսական նշանակության հողամասերի ընդհանուր բաժնային սեփականատերեր Աղավնի Ժորայի Ասատրյանին, Արտաշես, Շուշանիկ և Աշխեն Գուրգենի Վարդանյաններին:

2. Աշտարակ համայնքի Ագարակ բնակավայրի 02-004-0223-0126 ծածկագրով, 0,001հա և 02-004-0223-0128 ծածկագրով 0,04028հա համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողամասերը ուղղակի վաճառքով /կադաստրային արժեքով/ օտարել կից ընդլայնվող 02-004-0223-0178 ծածկագրով գյուղատնտեսական նշանակության հողամասի սեփականատեր Վահագն Գարիկի Խաչատրյանին:

3. Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի 02-001-0662-0001 ծածկագրից 0,0702հա համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողամասը ուղղակի վաճառքով /կադաստրային արժեքով/ օտարել կից ընդլայնվող 02-001-0662-0017 ծածկագրով 0,2051հա գյուղատնտեսական նշանակության վարելահողի սեփականատեր Թամարա Գուրգենի Սարգսյանին:

4. Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի 02-001-0662-0001 ծածկագրից 0,288հա համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողամասը ուղղակի վաճառքով /կադաստրային արժեքով/ օտարել կից ընդլայնվող 02-001-0662-0009 ծածկագրով 2,1656հա գյուղատնտեսական նշանակության վարելահողի ընդհանուր համատեղ սեփականատերեր Արմեն Վոլոդիայի Ադիբեկյանին և Ագապի Միքայելի Կարապետյանին:

 5. Աշտարակ համայնքի Կարբիբնակավայրի 02-058-0327-0045ծածկագրից 0,57234հա և 0,08864հա համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողամասերը /այլ հողատեսք/ ուղղակի վաճառքով /կադաստրային արժեքով/ օտարել կից ընդլայնվող 02-058-0327-0056ծածկագրով գյուղատնտեսական նշանակության հողամասի սեփականատեր <<ԱԳՐՈՒՆՎԵՍՏ>> ՍՊԸ - ին:

6. Աշտարակ համայնքի Կարբի բնակավայրի 02-058-0328-0001 ծածկագրից, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողամասերը /0,0559հա վարելահող և 0,0471հա արոտավայր/ ուղղակի վաճառքով /կադաստրային արժեքով/ օտարել կից ընդլայնվող 02-058-0328-0004 ծածկագրով գյուղատնտեսական նշանակության հողամասի սեփականատեր <<ԱԳՐՈՒՆՎԵՍՏ>> ՍՊԸ - ին:

7. Աշտարակ համայնքի Կարբի բնակավայրի 02-058-0342-0001 ծածկագրից 2,09286հա համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողամասը /արոտավայր/ ուղղակի վաճառքով /կադաստրային արժեքով/ օտարել կից ընդլայնվող 02-058-0342-0005 ծածկագրով գյուղատնտեսական նշանակության հողամասի սեփականատեր <<ԱԳՐՈՒՆՎԵՍՏ>> ՍՊԸ - ին:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ


Նախագիծ կազմող ՍՈՍ ԹՈՒՄԱՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2022 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2071
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner