Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 42-րդ կետի պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է.
1.Համաձայնություն տալ համայնքի ղեկավարի առաջարկին՝ կնքելու անհատույց օգտագործման պայմանագիր ՀՀ Արագածոտն մարզի Աշտարակ քաղաքի Մուղնի թաղամասում գտնվող անշարժ գույքի /ծածկագիր՝ 367-004/ նկատմամբ:
2.Անհրաժեշտության դեպքում գույքը փոխանցել նաև Աշտարակի համայնքապետարանի ներքո գտնվող համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին:
3.Սույն որոշումից բխող հետագա իրավական ակտերի ընդունումը վերապահել Աշտարակ համայնքի ղեկավարին:
|