Այսօր: Չորեքշաբթի, 23 Հոկտեմբերի 2024թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 245
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 11
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Աշտարակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2021 թվականի N_
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՇԵՆՔ - ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Ռազմիկ Միրզախանյանի 18.12.2020թ. N 1684, Դավիթ Առաքելյանի 20.01.2021թ. N 45,  Հրայր Ավանեսյանի 05.02.2021թ. N 146, Դալար Բոլադեանի լիազորված անձ Հարություն Մարտիրոսյանի 15.02.2021թ. N 208, Դավիթ Եղիկյանի 18.03.2021թ. N 419, Վարուժան Դեկերմենջյանի 19.03.2021թ. N 426 և Ռուբեն Ավագյանի 19.03.2021թ. N 427՝ գյուղ. նշանակության հողամասերում գյուղատնտեսական արտադրական շենք-շինությունների կառուցման հայտերը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7 հոդվածի 8-րդ կետի 3) ենթակետի և <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 18 հոդվածի 1-ին մասի 29 կետի պահանջներով, համայնքի ավագանին՝

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է.

1. Հավանություն տալ Արայի տեղամասի 02-001-0638-0011 ծածկագրով, Ռազմիկ Բողոզի Միրզախանյանին սեփականության իրավունքով պատկանող 0,2336հա  մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի /պտղատու այգի/ նպատակային նշանակությունը արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության, իսկ գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական /ջերմոցային տնտեսության կառուցման համար/ փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:

2. Հավանություն տալ Աշտարակ տեղամասի 568-006 ծածկագրով, Դավիթ Արտաշի Առաքելյանին և համասեփականատերերին սեփականության իրավունքով պատկանող 0,308հա  մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասից /պտղատու այգի/ 0,114հա հողամասի նպատակային նշանակությունը արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության, իսկ գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական /անասնաշենքի կառուցման համար/ փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:

3. Հավանություն տալ Աշտարակ տեղամասի 02-001-0511-0025 ծածկագրով, Հրայր Սեյրանի Ավանեսյանին սեփականության իրավունքով պատկանող 0,5454հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի /վարելահող/ նպատակային նշանակությունը արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության, իսկ գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական  /ջերմոցային տնտեսության կառուցման համար /փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:

4. Հավանություն տալ Արայի տեղամասի 02-001-0808-0062 ծածկագրով, Դալար Ավետիսի Բոլադեանին սեփականության իրավունքով պատկանող 4,5հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի /արոտավայր/ նպատակային նշանակությունը արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության, իսկ գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական /անասնագոմի, օժանդակ շինության և քարե պարսպի կառուցման համար/ փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:

5. Հավանություն տալ Աշտարակ տեղամասի 02-001-0441-0081 ծածկագրով, Դավիթ Խաչատուրի Եղիկյանին սեփականության իրավունքով պատկանող 0,7447հա  մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասից /արոտավայր/ 0,185հա հողամասի նպատակային նշանակությունը արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության, իսկ գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական /անասնաշենքի և օժանդակ շինության կառուցման համար/ փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:

6.Հավանություն տալ Արայի տեղամասի 02-001-0466-0008 ծածկագրով, Վարուժան Դեկերմենջյանին սեփականության իրավունքով պատկանող 0,6104հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի /վարելահող/ նպատակային նշանակությունը արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության, իսկ գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական /անասնագոմի կառուցման համար/ փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:

7.Հավանություն տալ Աշտարակ տեղամասի 02-001-0596-0067 ծածկագրով, Ռուբեն Ալբերտի Ավագյանին սեփականության իրավունքով պատկանող 0,2106հա  մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասից /պտղատու այգի/ 0,05հա հողամասի նպատակային նշանակությունը արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության, իսկ գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական /գյուղ. մթերք վերամշակող տնտեսության կառուցման համար/ փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ                       
ՎԱՐԴԱՆ ՍԱՖԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner