Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 694-039 ծածկագրով գյուղատնտեսական նշանակության հողամասը ՀՀ կառավարության 07.09.2006թ. N1398-Ն որոշմամբ համայնքին հանձնված հողամասերի ցանկից դուրս է մնացել, սակայն համայնքի վարչական սահմանների ճշգրտման արդյունքում պարզվել է, որ վերը նշված հողատարածքը իրականում հանդիսանում է համայնքային սեփականություն, ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18 հոդվածի 21 կետի պահանջներով և հիմք ընդունելով ՀՀԿԱԱԳԿՊԿ-ի նախագահի 01.06.2010թ. N 186-Ն հրամանով հաստատված կադաստրային հատակագծերում և քարտեզներում հայտնաբերված սխալների ուղղման հրահանգը, համայնքի ավագանին `
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է. 1. Համայնքի վարչական տարածքում գտնվող, 694-039 ծածկագրով գյուղատնտեսական նշանակության հողամասից 0,0784հա արոտավայրը ճանաչել համայնքային սեփականություն: |