Այսօր: Երեքշաբթի, 14 Հունվարի 2025թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 308
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 12
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՍՈՍ ԹՈՒՄԱՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Աշտարակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՇԵՆՔ - ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայկ Սիմոնյանի 05.06.2023թ. N 5628, Սիրանուշ Բոցինյանի 08.06.2023թ. N 5780, Մելիք Գասպարյանի 08.06.2023թ. N 5779, Տիգրան Գյուլումյանի 20.06.2023թ. N 6231, Սարգիս Բադալյանի 04.07.2023թ. N 6771, Գևորգ Արևշատյանի 04․07․2023թ․ N 6772, Զոհրաբ Մակիյանի 10․07․2023թ․ N 6922, Գագիկ Պետրոսյանի 11․07․2023թ․ N 6995 և <<Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման>> հիմնադրամի լիազորված անձ Մարիամ Կարապետյանի 13.07.2023թ. N 7094՝ արտադրական նշանակության շենք-շինությունների կառուցման հայտերը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ կետի և <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի պահանջներով,  Աշտարակ համայնքի ավագանին՝

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է.

1. Հավանություն տալ Աշտարակ համայնքի Օշական բնակավայրի 02-113-0272-0193 ծածկագրով, Հայկ Արմանի Սիմոնյանին սեփականության իրավունքով պատկանող 1,1153հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի /1,0072հա-վարելահող և 0,1081հա-հնդավոր/ նպատակային նշանակությունը արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության, իսկ գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական /ջերմոցային տնտեսության և օժանդակ շինության կառուցման համար/ փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:

2. Հավանություն տալ Աշտարակ համայնքի Ոսկեվազ բնակավայրի 02-087-0082-0019 ծածկագրով, Սիրանուշ Գագիկի Բոցինյանին և Էդգար Էդուարդի Խաչատրյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող 0,17հա մակերեսով բնակավայրերի հողեր նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասից 0,044հա հողամասի նպատակային նշանակությունը արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության, իսկ գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական /ջերմոցային տնտեսության կառուցման համար/ փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:

3. Հավանություն տալ Աշտարակ համայնքի Ագարակ բնակավայրի 02-004-0052-0015 ծածկագրով, Մելիք Ռազմիկի Գասպարյանին սեփականության իրավունքով պատկանող 0,212հա մակերեսով բնակավայրերի հողեր նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասից 0,065հա հողամասի նպատակային նշանակությունը արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության, իսկ գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական /ջերմոցային տնտեսության կառուցման համար/ փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:

4. Հավանություն տալ Աշտարակ համայնքի Բյուրական բնակավայրի 02-028-0194-0004 ծածկագրով, Տիգրան Գյորգու Գյուլումյանին սեփականության իրավունքով պատկանող 0,7226հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասից 0,1036հա պտղատու այգու /հնդավոր/ նպատակային նշանակությունը արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության, իսկ գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական /սառնարանային պահպանության տնտեսության կառուցման համար/ փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:

5. Հավանություն տալ Աշտարակ համայնքի Օհանավան բնակավայրի 02-112-0191-0045 ծածկագրով, Սարգիս Սամվելի Բադալյանին սեփականության իրավունքով պատկանող 0,0303հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի /հնդավոր/ նպատակային նշանակությունը արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության, իսկ գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական /չորանոցի կառուցման համար/ փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:

6. Հավանություն տալ Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի 02-001-0460-0031 և 02-001-0460-0032 ծածկագրերով, Գևորգ Վահագնի Արևշատյանին սեփականության իրավունքով պատկանող 0,394797հա ընդհանուր մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասերի /հնդավոր/ նպատակային նշանակությունը արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության, իսկ գործառնական նշանակությունը` արդյունաբերական օբյեկտների /գյուղատնտեսական արտադրանք վերամշակող տնտեսության և օժանդակ շինությունների կառուցման համար/ փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:

7. Հավանություն տալ Աշտարակ համայնքի Օշական բնակավայրի 02-113-0244-0017 ծածկագրով, Զոհրաբ Նիկոլայի Մակիյանին սեփականության իրավունքով պատկանող 0,195հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության պտղատու այգու /հնդավոր/ նպատակային նշանակությունը արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության, իսկ գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական /սառնարանային պահպանության տնտեսության կառուցման համար/ փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:

8. Հավանություն տալ Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի 02-001-0514-0064 ծածկագրով, Գագիկ Վազգենի Պետրոսյանին սեփականության իրավունքով պատկանող 0,193հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողի նպատակային նշանակությունը արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության, իսկ գործառնական նշանակությունը` արդյունաբերական օբյեկտների /գյուղատնտեսական արտադրանք վերամշակող տնտեսության և օժանդակ շինությունների կառուցման համար/ փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:

9. Հավանություն տալ Աշտարակ համայնքի ՈՒշի բնակավայրի 02-108-0248-0054 ծածկագրով, <<Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման>> հիմնադրամին սեփականության իրավունքով պատկանող 0,0585հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության արոտավայրի նպատակային նշանակությունը արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության, իսկ գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական /սառնարանային պահպանության տնտեսության կառուցման համար/ փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ


Նախագիծ կազմող ՍՈՍ ԹՈՒՄԱՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner