Այսօր: Երեքշաբթի, 29 Նոյեմբերի 2022թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 53
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 8
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Արշակ Նազարեթյանի 18.02.2022թ. N 513՝ գյուղ. նշանակության հողամասում ինքնակամ կառուցված բնակելի տան օրինականացման մասին դիմումը, Ժանին Մաքսուտեանի լիազորված անձ Սամվել Քալոյանի 04.03.2022թ. N 788 և N 789, Գայանե Մանուկյանի 21.02.2022թ. N 552, Լիանա Բաբայանի 10.01.2022թ. N 33, <<ԱԼ-ՋԱՍՍԻՄ>> ՍՊԸ-ի լիազորված անձ Նաիրա Իսահակյանի 12.02.2022թ. N 433 և Հարություն Ղազարյանի 12.01.2022թ. N 58՝ հողամասերի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին դիմումները, ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>>  օրենքի 18 հոդվածի 1-ին մասի 29 կետի, ՀՀ կառավարության 18.05.2006թ. N 912-Ն և 29.12.2011թ. N 1920-Ն որոշումների պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին՝

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է.

    1. Հավանություն տալ Աշտարակ քաղաքի Աշտարակ տեղամասի 02-001-0352-0016 ծածկագրով, Արշակ Արծրունու Նազարեթյանին սեփականության իրավունքով պատկանող 0,2428հա գյուղատնտեսական նշանակության հողամասում ինքնակամ բնակելի տնով զբաղեցված, պահպանման և սպասարկման համար անհրաժեշտ 446քմ հողամասի նպատակային նշանակությունը բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:

    2. Հավանություն տալ Աշտարակ համայնքի Փարպի բնակավայրի 02-110-0153-0047 ծածկագրով, Ժանին Ռեմոնի Մաքսուտեանին սեփականության իրավունքով պատկանող 0,042հա մակերեսով հողամասի /արոտավայր/ նպատակային նշանակությունը բնակավայրերի նպատակային նշանակության՝ բնակելի կառուցապատման գործառնական նշանակության փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:

    3. Հավանություն տալ Աշտարակ համայնքի Փարպի բնակավայրի 02-110-0153-0063 ծածկագրով, Ժանին Ռեմոնի Մաքսուտեանին սեփականության իրավունքով պատկանող 0,0347հա մակերեսով հողամասի /արոտավայր/ նպատակային նշանակությունը բնակավայրերի նպատակային նշանակության՝ բնակելի կառուցապատման գործառնական նշանակության փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:

    4. Հավանություն տալ Աշտարակ քաղաքի Արայի տեղամասի 02-001-0697-0066 ծածկագրով, <<ԱԼ-ՋԱՍՍԻՄ>> ՍՊԸ-ԻՆսեփականության իրավունքով պատկանող 0,6հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասից 0,09816հա արոտավայրի նպատակային նշանակությունը բնակավայրերի նպատակային նշանակության՝ բնակելի կառուցապատման գործառնական նշանակության /բնակելի տուն կառուցելու համար/ փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:

      5. Հավանություն տալ Աշտարակ համայնքի Արտաշավան բնակավայրի 02-020-0106-0037 ծածկագրով, Գայանե Վարազդատի Մանուկյանին սեփականության իրավունքով պատկանող 0,06հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասից 0,024հա արոտավայրի նպատակային նշանակությունը բնակավայրերի նպատակային նշանակության՝ հասարակական կառուցապատման գործառնական նշանակության / ավտոլվացման կետ կառուցելու համար/ փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:

     6. Հավանություն տալ Աշտարակ համայնքի Ոսկեվազ բնակավայրի 02-087-0045-0006 ծածկագրով, Լիանա Ռոբերտի Բաբայանինսեփականության իրավունքով պատկանող 0,025հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի նպատակային նշանակությունը բնակավայրերի նպատակային նշանակության՝ բնակելի կառուցապատման գործառնական նշանակության /բնակելի տուն կառուցելու համար/ փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:

     7. Հավանություն տալ Աշտարակ համայնքի Ագարակ բնակավայրի 02-004-0207 ծածկագրով թաղամասից 0,7հա ընդհանուր մակերեսով 0,69418հա գյուղատնտեսական և 0,00582հա ջրային նշանակության հողամասերի նպատակային նշանակությունը արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության, իսկ գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ


Նախագիծ կազմող ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2022 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2071
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner