Հիմք ընդունելով Գայանե Հովակիմյանի 11.09.2020թ. N 1281, Քրիստինա Մեսրոբյանի 14.09.2020թ. N 1289 և Հրայր Ավանեսյանի 15.09.2020թ. N 1295 դիմումները, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66 հոդվածի, ՀՀ կառավարության 26.05.2016թ. N550-Ն որոշման և <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետի դրույթներով, համայնքի ավագանին`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է.
1. Աշտարակ քաղաքի 02-001-0692-0046 ծածկագրով 0,0458հա գյուղատնտեսական նշանակության /այլ հողատեսք/ հողամասը ուղղակի վաճառքով /կադաստրային արժեքով/ օտարել կից ընդլայնվող 02-001-0692-0043 ծածկագրով գյուղատնտեսական նշանակության հողամասի սեփականատեր Գայանե Ռուբիկի Հովակիմյանին:
2. Աշտարակ քաղաքի 02-001-0437-0031 ծածկագրից 0,0437հա գյուղատնտեսական նշանակության /արոտավայր/ հողամասը ուղղակի վաճառքով /կադաստրային արժեքով/ օտարել կից ընդլայնվող 02-001-0437-0026 ծածկագրով գյուղատնտեսական նշանակության հողամասի սեփականատեր Քրիստինա Արիսի Մեսրոբյանին:
3. Աշտարակ քաղաքի 02-001-0511-0001 ծածկագրից 0,0423հա գյուղատնտեսական նշանակության /արոտավայր/ հողամասը ուղղակի վաճառքով /կադաստրային արժեքով/ օտարել կից ընդլայնվող 02-001-0511-0025 ծածկագրով գյուղատնտեսական նշանակության հողամասի սեփականատեր Հրայր Սեյրանի Ավանեսյանին: