Հիմք ընդունելով գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին 27․03․2025թ․ N Կ-27032025-02-0160 որոշումը, ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 34-րդ հոդվածի պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է.
1․ Աշտարակ համայնքի ավագանու 11․12․2024թ․ N 155-Ա որոշման 2-րդ հավելվածի 29-րդ տողում կատարել լրացում․
<<Աշտարակ համայնքի Ագարակ բնակավայրի վարչական տարածքում գտնվող /ծածկագիր՝ 02-004-0224-0048/, բնակավայրերի նպատակային նշանակության 0,0425հա մակերեսով այլ հողամասի վարձակալության իրավունքի տրամադրման մրցույթի պահանջներում լրացնել <<հողամասը տրամադրվում է ծառատնկման և կանաչապատման նպատակով՝ առանց կառուցապատման իրավունքի>> պայմանը: >>
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։