Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի և ՀՀ կառավարության 29.12.2005թ. N 2387-Ն որոշման պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ է.
1. Աշտարակ համայնքի Նոր Եդեսիա բնակավայրում գտնվող փողոցին տալ 16 համարը և հասցեն համարել՝
- Աշտարակ համայնք, Նոր Եդեսիա բնակավայր, 16-րդ փողոց:
2. Աշտարակ համայնքի Ավան բնակավայրի 1-ին փողոց, 7-րդ նրբանցքից սկիզբ առնող փակուղուն տալ 3 համարը և հասցեն համարել՝
- Աշտարակ համայնք, Ավան բնակավայր, 1-ին փողոց, 7-րդ նրբանցք, 3-րդ փակուղի:
3. Նոր Եդեսիա և Ավան բնակավայրերի քարտեզներում կատարել համապատասխան լրացումներ և ներկայացնել ՀՀ կադաստրի պետական կոմիտեի համապատասխան ստորաբաժանում: