Այսօր: Երեքշաբթի, 21 Հոկտեմբերի 2025թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 73
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 2700-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Աշտարակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, /0232/3-10-26, ashtarakmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 հոկտեմբերի 2025 թվականի N 2700-Ա

ԱՇՏԱՐԱԿ ՔԱՂԱՔԻ ՌՖԷԻ ԳԻՏԱՎԱՆ ԹԱՂԱՄԱՍՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԻՆՔՆԱԿԱՄ ԱՎՏՈՏՆԱԿԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Լուսինե Բուկուշյանի 03.07.2025թ. N 8529՝ ինքնակամ ավտոտնակի օրինականացման մասին դիմումը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. մայիսի 18-ի N 731-Ն և 912-Ն, 29.12.2005թ. N 2387-Ն որոշումների, Հայաստանի Հանրապետության <Տեղական ինքնակառավարման մասին> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով, նկատի ունենալով, որ նշված ինքնակամ ավտոտնակի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, ինչպես նաև ավտոտնակը չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների անվտանգության գոտում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և կառուցված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի վրա`

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ.

1. Աշտարակ քաղաքի ՌՖԷԻ գիտավան թաղամասում գտնվող /ծածկագիր՝ 02-001-0778-ից/, համայնքային սեփականություն հանդիսացող 52,2քմ բնակավայրերի նշանակության հողամասի վրա մինչև քարտեզագրումը կառուցված 52,2քմ արտաքին մակերեսով /ներքին մակերեսը 41քմ/ ինքնակամ ավտոտնակը ճանաչել համայնքային սեփականություն /հաշվառման ծածկագիր՝ 20238HKDXW/:

2. Առաջին կետում նշված ինքնակամ ավտոտնակը ճանաչել օրինական և հասցեն համարել`

- Աշտարակ համայնք, ք. Աշտարակ, ՌՖԷԻ գիտավան թաղամաս, ավտոտնակ N 39/11:

3. Առաջին կետում նշված ինքնակամ ավտոտնակով ծանրաբեռնված 02-001-0778-0001 ծածկագրից 6,14քմ բնակավայրերի նշանակության այլ հողամասի գործառնական նշանակությունը առանց հողամասի նպատակային նշանակության փոփոխության համարել փոփոխված որպես բնակելի կառուցապատման:

4. Առաջարկել կառույցն իրականացրած Լուսինե Հրաչիկի Բուկուշյանին գնելու օրինական ճանաչված 52,2քմ արտաքին մակերեսով ավտոտնակը` 1քմ-ի օտարման համար վճարելով 1673 /մեկ հազար վեց հարյուր յոթանասուներեք/ ՀՀ դրամ, իսկ ավտոտնակի զբաղեցրած 52,2քմ հողամասի 1քմ-ի օտարման համար վճարելով 2887,5 /երկու հազար ութ հարյուր ութսունյոթ ամբողջ հինգ տասնորդական/ ՀՀ դրամ: 

5. Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժիններին /պետեր՝ Ն․ Մուրադյան, Ա. Արամյան/ 

  - Սույն որոշման բոլոր կետերի հանձնարարականներն ընդունել ի գիտություն:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝
Գրանցող



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner