Հիմք ընդունելով Վարդան Մկրտչյանի դիմումը, համայնքի ղեկավարի առաջարկությունը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 481 հոդվածի, ՀՀ կառավարության 12.04.2001թ. N286 որոշմամբ հաստատված կարգի 46.2 կետի, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1 կետի 21-րդ ենթակետի դրույթներով, համայնքի ավագանին`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է.
1. Թույլատրել Աշտարակ քաղաքի Ն. Աշտարակեցու փողոց, N 82 շենքի հարևանությամբ գտնվող, 042-022 ծածկագրից 14,8քմ բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասը առևտրի տաղավար տեղադրելու համար կառուցապատման իրավունքով /առանց մրցույթի/ Վարդան Գևորգի Մկրտչյանին տրամադրելու 25 տարի ժամկետով` տարեկան 25000 /քսանհինգ հազար/ ՀՀ դրամ վճարով: