Նկատի ունենալով այն հանգամանքը, որ ՀՀ կառավարության 07.09.2006թ. N1398-Ն որոշմամբ համայնքին հանձնված 529-015 ծածկագրից 0,095հա և 529-011 ծածկագրով 0,0613հա գյուղատնտեսական նշանակության հողամասերը /վարելահող/ փոխանցվել են որպես ֆիզիկական անձի սեփականություն, սակայն իրականում վերը նշված հողամասերը հանդիսանում են համայնքային սեփականություն, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> ՀՀ օրենքի 18 հոդվածի 21 կետի պահանջներով և հիմք ընդունելով ՀՀԿԱԱԳԿՊԿ-ի նախագահի 01.06.2010թ. N 186-Ն հրամանով հաստատված կադաստրային հատակագծերում և քարտեզներում հայտնաբերված սխալների ուղղման հրահանգը, համայնքի ավագանին `
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է.
1. Համայնքի վարչական տարածքում գտնվող, 529-015 ծածկագրից 0,095հա և 529-011 ծածկագրով 0,0613հա գյուղատնտեսական նշանակության հողամասերը /վարելահող/ ճանաչել համայնքային սեփականություն և օտարել աճուրդ վաճառքով՝ 1քմ-ի մեկնարկային գինը սահմանելով կադաստրային արժեքի 100%-ը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: