Հիմք ընդունելով Արթուր Սիմոնյանի լիազորված անձ Մաքրուհի Եղոյանի 16.04.2025թ. N4485՝ տնամերձ հողամասի բաժանվող մասին հասցե տալու մասին դիմումը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ.
1.Աշտարակ համայնքի Աղձք բնակավայր, 2-րդ փողոց, 14 հասցեում գտնվող տնամերձ հողամասի բաժանվող մասերին տալ հետևյալ հասցեները՝
Առանձնացվող հատված 1՝ /ծածկագիր՝ 02-008-0106-0050-ից, 0,0789 հա/ տալ 14/2 համարը և հասցեն համարել
-Աշտարակ համայնք, Աղձք բնակավայր, 2-րդ փողոց, հողամաս 14/2:
Առանձնացվող հատված 2՝ /ծածկագիր՝ 02-008-0106-0050-ից, 0,0789 հա/ տալ 14/1 համարը և հասցեն համարել
Աշտարակ համայնք, Աղձք բնակավայր, 2-րդ փողոց, հողամաս 14/1:
Առանձնացվող հատված 3՝ /ծածկագիր՝ 02-008-0106-0050-ից, 0,0789 հա/ տալ 14 համարը և հասցեն համարել
Աշտարակ համայնք, Աղձք բնակավայր, 2-րդ փողոց, հողամաս 14:
2. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /Ն. Մուրադյան/
- Հատակագծերում կատարել նշումներ և սույն որոշման մասին տեղյակ պահել համապատասխան մարմիններին: