Հիմք ընդունելով Արսեն Բարսեղյանի 11.12.2020թ. N 1638 և Տիգրան Սարգսյանի լիազ. անձ Սահակ Սարգսյանի 18.12.2020թ. N 1677՝ գյուղ. նշանակության հողամասերում գյուղատնտեսական արտադրական շենք-շինությունների կառուցման հայտերը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7 հոդվածի 8-րդ կետի 3) ենթակետի և <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 18 հոդվածի 1-ին մասի 29 կետի պահանջներով, համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է.
1. Հավանություն տալ Աշտարակ տեղամասի 02-001-0302-0005 ծածկագրով, Արսեն Սամվելի Բարսեղյանին սեփականության իրավունքով պատկանող 0,09հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի /հնդավոր/ նպատակային նշանակությունը արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության, իսկ գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական /սառնարանային պահպանության տնտեսության կառուցման համար/ փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:
2. Հավանություն տալ Աշտարակ տեղամասի 02-001-0503-0003 ծածկագրով, Տիգրան Սահակի Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող 0,757հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասից 0,3349հա վարելահողի նպատակային նշանակությունը արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության, իսկ գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական /գյուղ. մթերք վերամշակող և ջերմոցային տնտեսությունների կառուցման համար/ փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը: