Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 140-002 ծածկագրով 371,5քմ բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասը ՀՀ կառավարության 07.09.2006թ. N1398-Ն որոշմամբ համայնքին հանձնված հողամասերի ցանկից դուրս է մնացել, սակայն համայնքի վարչական սահմանների ճշգրտման արդյունքում պարզվել է, որ վերը նշված հողատարածքը իրականում հանդիսանում է համայնքային սեփականություն, ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 67-70 հոդվածների, <Տեղական ինքնակառավարման մասին> ՀՀ օրենքի 18 հոդվածի 21 կետի պահանջներով և հիմք ընդունելով ՀՀԿԱԱԳԿՊԿ-ի նախագահի 01.06.2010թ. N 186-Ն հրամանով հաստատված կադաստրային հատակագծերում և քարտեզներում հայտնաբերված սխալների ուղղման հրահանգը, համայնքի ավագանին `
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է.
1. Համայնքի վարչական տարածքում գտնվող, 140-002 ծածկագրով 371,5քմ բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասը ճանաչել համայնքային սեփականություն և հավանություն տալ վերը նշված հողամասից 80քմ հողամաս աճուրդ-վաճառքով օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը, մեկնարկային գինը՝ կադաստրային արժեքի 55%-ը: