Հիմք ընդունելով Էդգար Գալստյանի 21.12.2022թ. N 6670 և Ռոմա Սարգսյանի 23.12.2022թ. N 6768՝ դիմումները, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 26.05.2016թ. N 550-Ն որոշման, <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է.
1. Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի Մուղնի, 1-ին թաղամաս, N 204 հասցեում գտնվող, 02-001-0364-0102, 0103 ծածկագրերով, համայնքային սեփականություն հանդիսացող 0,04715հա բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասը ուղղակի վաճառքով /կադաստրային արժեքով/ օտարել կից ընդլայնվող 02-001-0364-0066 ծածկագրով, ք. Աշտարակ, Մուղնի, 1-ին թաղամաս, N 203 հասցեում գտնվող, կառուցապատված բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասի սեփականատեր էդգար Էդվարդի Գալստյանին:
2. Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի վարչական տարածքում գտնվող, 02-001-0324-0008 ծածկագրից, համայնքային սեփականություն հանդիսացող 0,17023հա գյուղատնտեսական նշանակության հողամասը /պտղատու այգի/ ուղղակի վաճառքով /կադաստրային արժեքով/ օտարել կից ընդլայնվող 02-001-0324-0008 ծածկագրով գյուղատնտեսական նշանակության հողամասի սեփականատեր Ռոմա Ռուբենի Սարգսյանին: