Հիմք ընդունելով Խաչիկ Կարապետյանի 02.06.2025թ N 6744 դիմումը, ինչպես նաև հողամասի փաստացի կատարված չափագրությունը, Աշտարակի համայնքապատկան հողերի օգտագործման և պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնող հանձնաժողովի 11.11.2025թ. թիվ 98 արձանագրությունը՝ Խաչիկ և Հեղինե Կարապետյանների ժառանգությամբ ձեռք բերված Աշտարակ համայնքի Օհանավան բնակավայրում գտնվող 02-112-0140-0024 ծածկագրով 0.18153հա գյուղատնտեսական նշանակության վարելահողը ցածրարժեք հողատեսքից բարձրարժեք պտղատու հնդավոր այգու փոխադրելու վերբերյալ, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 17.09.2009թ թիվ 1066-Ն որոշման 7-րդ կետի, և <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ.
1․Խաչիկ Վախթանգի Կարապետյանի /ծնվ 31.01.2001թ/ և Հեղինե Վաղթանգի Կարապետյանի /27․03․2002թ․/ ժառանգությամբ ձեռք բերված Աշտարակ համայնքի Օհանավան բնակավայրում գտնվող 02-112-0140-0024 ծածկագրով 0.18153հա գյուղատնտեսական նշանակության վարելահողը ցածրարժեք հողատեսքից փոխադրել բարձրարժեք պտղատու հնդավոր այգու՝ առանց հողի հարկային պարտավորությունից ազատելու:
2.Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսգիտական և գնումների բաժիններին /Ն. Մուրադյան, Ա. Արամյան/
-Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություն և գրանցումներ, սույն որոշման մասին տեղեկացնել ՀՀԱԳԿԿ անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանմանը: